Փաշինյանի մանիպուլացիան, Պուտինին ուղղված նամակի հետքերով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նամակում, մասնավորապես, ընդգծվել է Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների տեղափոխման և վերջիններիս Լեռնային Ղարաբաղի դեմ մարտական գործողություններում ներգրավման հանգամանքը:
<<Հաշվի առնելով մարտական գործողությունների Հայաստանի Հանրապետության սահմանին մոտենալու, ՀՀ տարածքի նկամամբ արդեն իսկ տեղի ունեցած ոտնձգությունների փաստերը՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը>>,- ասված է տարածված հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ վերոնշյալ պայմանագրի երկրորդ հոդվածում ասվում է.<<Բարձր պայմանավորվող կողմերը միմյանց հետ սերտորեն կհամագործակցեն Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պաշտպանության և անվտանգության ապահովման գործում:
Նրանք անհապաղ կխորհրդակցեն ամեն անգամ, երբ նրանցից մեկի կարծիքով առաջացել է նրա վրա զինված հարձակման սպառնալիք` համատեղ պաշտպանության ապահովման և խաղաղության ու փոխադարձ անվտանգության պահպանման նպատակով:
Այդ խորհրդակցությունների ընթացքում կորոշվեն այն օգնության անհրաժեշտությունը, ձևերն ու չափերը, որը ստեղծված իրավիճակը հաղթահարելու նպատակով կցուցաբերի մի Բարձր պայմանավորվող կողմը մյուս Բարձր պայմանավորվող կողմին>>:

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված այսօրվա դիմումին:
Պատասխանում ՌԴ ԱԳՆ-ն մանսավորապես գրել է․ «Հաստատում ենք Ռուսաստանի Դաշնության դաշնակցային համագործակցության պարտավորությունները Հայաստանի Հանրապետության հանդեպ, այդ թվում՝ 1997-ի օգոստոսի 29-ի ՌԴ-ի ու ՀՀ-ի միջև ստորագրված համագործակցության ու փոխօգնության բարեկամության պայմանագրի համաձայն: Այդ պայմանագրի որոշ հոդվածներ ենթադրում են հստակ գործողություններ կողմերի տարածքների հանդեպ ռազմական սպառնալիքի առաջացման կամ ագրեսիայի դեպքում:

Պայմանագրի համաձայն՝ ՌԴ-ն Երևանին կհատկացնի ողջ անհրաժեշտ օգնությունը, եթե ռազմական գործողությունները տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»: ՌԴ ԱԳՆ-ից նաեւ հավելել են, որ եւս մեկ անգամ կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին անհապաղ անցնել հրադադարի ռեժիմի, եւ վերադառնալ առարկայական բանակցությունների։ Հիմնարար սկզբունքների հիման վրա խաղաղ կարգավորման հասնել՝ համաձայն այս տարվա հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարների ձեռք բերած պայմանավորվածությունների: ՌԴ այս պատասխանց հետո իշխանական շրջանակներում անզբռնազմոս հիստերիա բարձրացավ, թե տեսեք՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց, բայց ռուսները ցրեցին: Իշխանական քարոզչամեքենան ասպարեզ հանեց իր քաղաքագետներին, որպեսզի ասեն՝ Փաշինյանի նամակը չեզոքացրեց թեզը, թե Ռուսաստանը պատրաստ է գալ, բայց դիմող ու հրավիրող չկա:

Իսկ իրականությունն այն է, որ Փաշինյանը պատերազմի 34-րդ օրն էլ զբաղված է սեփական իշխանությունը պահելով, իսկ նրա քայլերն էլ միայն այդ նպատակին են միտված, ոչ թե երկիրն այս իրավիճակից դուրս բերելու: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանն իրականում ՌԴ-ին դիմել է ոչ թե աջակցության, այլ խորհրդակցություն անելու համար:
Այս մասին հայտարարել է նաեւ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ իրավացիորեն նկատել, որ վարչապետի նամակը նման է <<տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին>> տարբերակին
«Երկկողմանի պայմանագրի կետեր նշելով էր պետք դիմել, հա՞։ Եթե Հայաստանն ու Արցախը Ռուսաստանից ակնկալում են հենց այս պահին ռազմական ներկայության տեսքով աջակցություն, ուրեմն պետք է դիմել տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողություններ իրականացնելու խնդրանքով։ Դա է այս պահին միակ լեգիտիմ հնարավորությունը, որը, միգուցե և մեծ դժվարությամբ, սակայն հնարավոր է աշխարհն ընդունի և չխոչընդոտի կամ քիչ խոչընդոտի։ Իսկ այն ինչ տեղի ունեցավ այսօր պարզապես նման է "տեսեք՝ մենք դիմեցինք, նրանք էլ ցրեցին" տարբերակին։ Հատուկ, հաշվի առնելով ռազմական դրությունն ու իրավիճակը, չեմ բացում փակագծեր, սակայն փորձում եմ վերջին հուշումն անել իշխանություններին, որոնք, սակայն, չէին կարող չհասկանալ այդ ամենը»։

Նկատենք, որ նույնը տեղի ունեցավ նաեւ նախագահների Մոսկվա գնալու պարագայում, Նիկոլ Փաշինյանը խոսնակի շութրերով տեղեկացրեց, թե իբր դեմ չէ, որ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը մեկնեն Մոսկվա, բանակցեն ՌԴ իշխանությունների հետ, սակայն նրանք չեն գնում: Եթե իրականում Փաշինյանը կողմ լիներ, ապա ինչպես ավելի վաղ նշել էին անձամբ եւ հրապարակային կհայտարարեր այդ մասին եւ կասեր, թե այս պահին ինչ ենք կորցրել, ինչի առջեւ ենք կանգնած եւ որ ինքն է խնդրում նախկիններին մեկնել: Բայց ինչպես տեսնում ենք, Փաշինյանի բոլոր քայլերն արվում են ձեւական, զուտ գալոչկայի համար, որպեսզի պողոսնեին ցույց տան, որ մեզնից հասնողն արել ենք, այդ դավաճան ռուսները մեզ չօգնեցին, կամ նախկինները չմեկնեցին Մոսկվա:

Անի Սահակյան

դիտվել է 17221 անգամ
Լրահոս
Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am