«Լրտեսների գործը». արտադատարանական մահապատիժներ Եվրոպայի խորհրդի անդամ Ադրբեջանում. «Ռազմինֆո»

Razm.info.am-ը գրում է. Մայիսի 7-ին Ադրբեջանի մի շարք ուժային և իրավապահպան գերատեսչություններ համատեղ հայտարարեցին Տերտերի շրջանում «հայկական հետախուզության հետ համագործակցելու» մեղադրանքով մի խումբ զինվորականների և քաղաքացիականների ձերբակալման մասին, առանց հայտնելու դրանց թիվը, ինքնությունը։ Ոչ պաշտոնական աղբյուրներից հայտնի է դարձել վեց ձերբակալվածի ինքնությունն, ընդ որում ձերբակալվելուց հետո նրանցից հինգը մահացել են անհայտ հանգամանքներում։ Եվս մեկի ճակատագիրն անհայտ է: Ակնհայտ է, որ 5 ձերբակալվածների մահը չի կարող պատահականություն ու համընկնում լինել։ Ըստ էության լրտեսության համար մեղադրվող այս անձանց հանդեպ արտադատարանական մահապատիժեր են իրականացվել։ 2001 թվականին Եվրոպայի Խորհուրդ մտնելով՝ Ադրբեջանը ստորագրել և վավերացրել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների» մասին փաստաթղթի մաս կազմող «Արձանագրություն 13» փաստաթուղթը, որն արգելում է ցանկացած հանգամանքում մահապատժի կիրառումը (առավել ևս՝ արտադատարանական): Նշենք, որ մահապատիժը Ադրբեջանում արգելված էր նաև ավելի վաղ՝ ներպետական օրենքով: «Մահացածների» մեջ կան ինչպես գործող, այնպես էլ վերջերս զորացրված զինվորականներ, ինչպես նաև քաղաքացիական անձինք։ Որոշ դեպքերում նրանց թաղել են՝ չթողնելով ընտանիքի անդամներին մասնակցել թաղմանը։ Դեպք է եղել, երբ չեն թույլատրել մարմինը գերեզմանոցում թաղել, այլ ուղղակի լքված տարածքում փոսն են գցել։ Ճնշումների են ենթարկում նաև «լրտեսների» ընտանիքի անդամներին՝ ընդհուպ մինչև երեխային դպրոցից հեռացնել։

  1. Դեռ մայիսի 9-ին ադրբեջանական հարթակներից մեկում լրտեսության համար մեղադրանքով ձերբակալված Իսգենդերով Էլվին Իլգար օղլուի (İsgəndərov Elvin İlqar oğlu) եղբայրը հայտնել էր, որ մայիսի 4-ի երեկոյան Էլվինին տուն է զանգահարել զորամասի հրամանատարը և ասել. «Արի, քեզ են հարցնում»: Դրանից հետո ոչ մի լուր չունեն եղբորից, որը 6 տարվա ծառայող է: Էլվինի ճակատագիրը առայժմ անհայտ է։
  2. Ադրբեջանական Modern.az լրատվակայքը մայիսի 17-ին հայտնել էր, որ ձերբակալված և «անհայտ հանգամանքներում մահացած», 1983թ․ ծնված Հուսեյնով Մեհման Թելման օղլուին (Hüseynov Mehman Telman oğlu) հարազատները ցանկացել են թաղել Տերտերի շրջանի Ջեմիլլի գյուղի գերեզմանոցում, սակայն համագյուղացիները, չեն թողել, որ «դավաճանը» իրենց գյուղի գերեզմանոցում թաղվի: Արդյունքում նրան թաղել են գյուղի գերեզմանոցից դուրս՝ լքված տարածքում: Ավելի ուշ «Modern.az»-ն այդ մասին նյութը ջնջել է կայքից։
  3. Նույն օրը, ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքն էլ հայտնել է, որ կրկին Ջեմիլլի գյուղ են բերել նաև Սեխավեթ Բիննեթովի (Səxavət Binnətov) դին: Կատարվածի առիթով ոչ մի պաշտոնական տեղեկություն չեն տվել: Գյուղացիներից մեկը հայտնել է, որ Հուսեյնովը և Բիննեթովը քաղաքացիականներ էին։
  4. Մայիսի 18-ին նույն աղբյուրը հայտնել է, որ կրկին անհայտ հանգամանքներում մահացել է նաև ձերբակալված, նախկինում պայմանագրային զինծառայող, Տերտերի բնակիչ Էլչին Գուլիևը (Elçin Quliyev): Ըստ նրա հորեղբոր՝ մահվան հանգամանքները ընտանիքին չեն հայտնել:
  5. Մայիսի 19-ին փաստաբան Նամիզադ Սաֆարովը հայտնել է, որ փոխգնդապետ Գաֆարով Սալեհ Շերիֆ օղլուին (Qafarov Saleh Şərif oğlu) մի քանի օր առաջ տնից տարել են, իսկ 4 օր անց ոստիկանները նրա դին բերել են գյուղ և «անհարգալից կերպով» թաղել: Ըստ փաստաբանի՝ Գաֆարովը Գաբալայի շրջանի բնակիչ էր, մասնակցել էր 2016 թ. ապրիլյան մարտական գործողություններին և զորացրվել էր 6 ամիս առաջ։ Նրա ընտանիքի անդամներին չեն թողել մասնակցել թաղմանը, իսկ չորրորդ դասարանցի երեխային էլ հեռացրել են դպրոցից:
  Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am