Լարված ու պայթյունավտանգ իրավիճակ Արարատի մարզում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 23-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան-Նորաբաց ավտոճանապարհի Մասիս քաղաքի խաչմերուկի հատվածում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեծ թվով Նորաբաց գյուղի բնակիչներ՝ ի նշան բողոքի, փակել են ճանապարհը և արդարացիորեն պահանջում են, որպեսզի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Արարատի մարզպետարանը վերջապես կատարեն իրենց խոստումը և նշված ճանապարհահատվածում վերացնեն մարդաբոյ փոսերը։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Գյուղում բազմաթիվ չլուծված խնդիրներ կան՝ խմելու ջրից սկսած, անբարեկարգ ճանապարհներով վերջացրած։ Տարիներ առաջ Երևանի քաղաքապետարանը թույլատրեց, որպեսզի թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը նաև մեր գյուղ գա, սակայն որոշ ժամանակ անց մարդաբոյ փոսերի պատճառով վարորդները հրաժարվում են քշել գյուղ։ Մենք գիտենք, որ Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ բարի կամք է դրսևորել և մեզ տվել տրանսպորտը, ու հիմա ոչ Երևանի քաղաքապետարանի մեղքով վարորդները ստիպված չեն գալիս գյուղ, քանի որ ամեն անգամ գյուղ գալուց ավտոբուսները տանում են արհեստավոի մոտ՝ վերանորոգման։ Եթե կարճ ժամանակում կատարվեն քանդված ճանապարհների փոսալցման աշխատանքներ, հավատում ենք, որ Երևանի քաղաքապետը նորից բարի կամք կդրսևորի»։ Այս պահին նշված վայր են ժամանել Մասիսի ոստիկանապետ Վարդան Վարդանյանը և Արարատի մարզպետարանի ինչ-որ պաշտոնյա։ Ժողովուրդը մարզպետարանի պաշտոնյայի մասին ասում էր, որ »ինքը հերթական անգամ եկել է՝ գյուղացիներին ականջին լապշա կախելու»։ Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ խնդրի մասին տեղեկացվել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, և այս պահին նախարարի կարգադրությամբ փոխնախարարն ու վարչության պետը ժամանում են գյուղ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և կարճ ժամանակում խնդիրը լուծեն։ Գյուղացիները, հավատալով Տ. Մարգարյանին ու Վ. Մարտիրոսյանին, ժամանակավորապես բացեցին ճանապարհը։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am