Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը. Մոգերինի (տեսանյութ)

Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը, ինչպես նաև պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին Բրյուսելում կայացած Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստի արդյունքներով մամուլի համար հայտարարության ժամանակ: «Եվրամիությունը պատրաստ է ընդլայնել և խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը: Մենք պատրաստ ենք նաև շարունակել աջակցել Հայաստանում բարեփոխումների գործընթացին մի շարք հարցերի առնչությամբ, այդ թվում՝ տնտեսական զարգացման, բիզնես միջավայրի, դատական համակարգի, մարդու իրավունքների ոլորտի, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում: Հարցեր, որոնք շատ կոնկրետ են և կարևոր Հայաստանի քաղաքացիների համար»,- ասել է Մոգերինին: Նա շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին արդյունավետ և դրական հանդիպման համար և նշել, որ այսօր քննարկվել են երկկողմ հարաբերություններում հետագա քայլերը, մինչ կողմերն աշխատում են նոր Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Մոգերինին ընդգծել է նաև վերջին տարիներին իրականացված արդյունավետ աշխատանքը և դրական արդյունքները, որոնք երկու կողմերը ձեռք են բերել բանակցությունների ընթացքում: Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն ակնկալում է Հայաստանի ակտիվ ու կառուցողական դիրքորոշումը Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի պատրաստությունների հարցում: Նա հավելել է, որ նիստի ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Եվրամիությունը կարծում է, որ անհրաժեշտ է հակամարտության շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքների համաձայն, ասել է նա՝ հավելելով, որ Եվրամիությունը լիովին սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին: Նշենք, որ մայիսի 23-ին Բրյուսելում կայացել է Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 17-րդ նիստը: Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, իսկ Եվրոպական միության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին:    

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am