Էրդողանի ամերիկյան այցը մեկնաբանող հաղորդավարուհուն հեռացրել են
Ըստ «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ Թուրքիայում գործող «CNNTurk» հեռուստաալիքի ամենավարկանշային համարվող հաղորդավարուհի Նեվշին Մենգյուն, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ԱՄՆ կատարած այցը մեկնաբանելուց հետո հեռացվել է եթերից,քանի որ հավատարիմ մնալով հաղորդման ֆորմատին, լուրերը ներկայացնում է իր սեփական մեկնաբանմամբ և գնահատամամբ: Էրդողան-Թրամփ հանդիպումը մեկնաբանելիս, հաղորդավարուհին ակնարկել է, որ հանդիպումը սպասվածից կարճ է տևել՝ ասելով. «Էրդողանի մտնելն ու դուրս գալը , նստելն ու զրուցելը, բոլորը միասին տևել է ընդամենը 23 րոպե»: Մենգյուի այս մեկնաբանությունը դուր չի եկել իշխանամետ հատվածին և նա քննադատությունների թիրախ է դարձել: Այս ամենից հետո «CNNTurk»-ը որոշում է կայացրել Մենգյուին հեռացնել եթերից: Ըստ աղբյուրի՝ ամենայն հավանականությամբ Մենգյուին հեռուստաալիքում այլ հաստիք կառաջարկվի:
