Մեծ առավելություն է, երբ ՌԴ-ից ռազմական տեխնիկա են ձեռք բերում ներքին գներով.Լևոն Այվազյան

Ռուսաստանի հետ Հայաստանն ունի գործակցային տարբեր ծրագրեր, որոնցից մեկը միջպետական վարկի շրջանակում Հայաստան ներկրվող սպառազինությունն ու ռազմական տեխնիկան է։ ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի խոսքով` այն իրականացվում է ըստ սահմանված ժամանակացույցի։ Լրագրողնրի հետ հանդիպմանը,նա հայտնեց,որ  Հայաստան-Ռուսաստան 200 մլն միջպետական վարկի շրջանակներում սպառազինության մատակարարումը իրականացվում է առանց ուշացումների, նույնիսկ որոշ զինատեսակների մատակարարումը կատարվում է ժամանակից շուտ: «Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունը տեղի է ունենում ինչպես միջպետական վարկի, այնպես էլ՝ երկկողմ համագործակցության շրջանակներում։Դա երկու պետությունների Պաշտպանության նախարարությունների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն է, որը նույնպես ենթադրում է սպառազինության տեսակների ներկրումներ, ռազմարդյունաբերական ձեռնարկությունների համագործակցություն և այլն։ Մենք ՌԴ-ի հետ ունենք հատուկ համաձայնագրեր, որոնք մեզ թույլ են տալիս ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն իրականացնել հատուկ պայմաններով։ ՌԴ-ից կարողանում ենք դրանք ձեռք բերել ներքին գներով։ Այսինքն նույն գները, որոնք գործում են ռուսական բանակի համար, գործում են նաև հայկական բանակի համար», - ասաց Լևոն Այվազյանը։ Լևոն Այվազյանը շեշտեց` դա մեծ առավելություն և յուրահատուկ արտոնություն է, որը հնարավոր է դարձել իրականացնել ռուս դաշնակիցների հետ։

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am