Պուտինի հետ «չեմ մրցում» Սիրիայի հարցում.Օբամա
Deutsche Welle-ն տեղեկացնում է,որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտնել է, որ իր եւ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի միջեւ «մրցակցություն չկա»: Այդ մասին նա ասել է` մեկնաբանելով Սիրիայի իրավիճակը:, «Սիրիայում Ռուսաստանի ԵՏՈՒ-ի գործողությունները ցույց են տալիս Դամասկոսում կառավարության թուլությունը: Պուտինը «սխալ ձիու վրա է խաղադրույք կատարել»»,հայտնել է նա: Օբաման նաեւ նշել է, որ Ռուսաստանին ձեռնտու չէ Սիրիայում երկար մնալը, որովհետեւ դա «շատ թանկ կնստի», իսկ հաշվի առնելով «ռուսական տնտեսության վիճակը, Ռուսաստանի համար դա ակնհայտորեն ամենալավ գաղափարը չէ»:
