Շատ անընդունելի բան է տեղի ունենում: Ով չի կարողանում մարդու մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնել, գոնե պիտի կարողանա լռել: Գուրգեն Եղիազարյանի գաղափարները, մոտեցումները կարելի է չկիսել, բայց դրանք մեր կյանքի մասին մեր երկրի, մեր սոցիումի մի մասի գաղափարներն ու մոտեցումներն են: Գուցե Գուրգեն Եղիազարյանը դրանք շատ կատեգորիկ է արտահայտել, բայց մեր հասարակությունում միմյանց բացառող մոտեցումներով կատեգորիկ արտահատվողները քիչ չեն: Նրա հետ կարելի էր վիճել իր կենդանության ժամանակ: Մարդը մեր երկրի, մեր ժողովրդի թշնամին չէր, հանցագործ չէր, թալանչի չէր: Նա այլ տեսակ Հայաստան էր պատկերացնում և այդ տեսակ Հայատան կերտելու այլ ուղի, կերտող այլ մարդիկ էր տեսնում: Հիմա արդեն նա ոչ ևս է, լռել է հավետ: Այլևս նրա հետ չի կարելի քննարկել, բանավիճել: Կարելի է վիճել, քննարկել նրա մոտեցումները: Բայց չարախնդա՞լ մահվան առթիվ: Ի՞նչ է կատարվում մեզ հետ: Ես ի սրտե ցավակցում եմ Գուրգեն Եղիազարյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, համակիրներին:
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը