20 տարի շարունակ ո՞ւմ օգտին են աշխատել ՀՀ իշխանությունները

Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում Սերժ Սարգսյանի արտասանած ելույթի կարեւորագույն հատվածն, անկասկած, անդրադարձն էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, որովհետեւ ելույթի այդ հատվածով նա ցաքուցրիվ արեց իր եւ Ռոբերտ Քոչարյանի կառավարման համարյա 20 տարիներին Հայաստանի որդեգրած ռազմավարությունը։ Առանցքայինը հետեւյալ միտքն էր՝ «Ադրբեջանը, որը խաթարում է բանակցային գործընթացը, ստատուս-քվոյի պահպանման ջատագովն է եւ չի թաքցնում դա»։ Որպեսզի հասկանանք, թե ինչի մասին է խոսքը՝ պարզապես հիշենք, որ 20 տարի շարունակ ստատուս-քվոյի պահպանումը համարվում էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մեր մեծագույն նվաճումը։ Ավելին` համարվում էր, որ մեր գերագույն նպատակը հենց ստատուս-քվոյի փոփոխություն թույլ չտալն է։ Եվ պետական քարոզչամեքենան 20 տարի շարունակ հասարակական գիտակցության մեջ արմատավորում էր այդ գաղափարը։ Տարբեր տրամաչափի պաշտոնյաները (Ռոբերտ Քոչարյանից սկսած) հայտարարում էին, թե Ղարաբաղի հարցը լուծված է (այսինքն՝ մենք մեր գործն արել ենք ու պիտի համբերությամբ սպասենք, մինչեւ արտաքին աշխարհը պաշտոնապես ընդունի այդ փաստը), անգամ մեկ թիզ հող զիջելու (այսինքն՝ ստատուս-քվոյի փոփոխության) մասին խոսողները հռչակվում էին ազգի դավաճաններ, առավել «պրագմատիկները» հայտարարում էին, թե ստատուս-քվոյի փոփոխությունն անհնար է հենց միայն այն պատճառով, որ հակասում է ԼՂՀ Սահմանադրությանը եւ այլն։ Ու հանկարծ Սերժ Սարգսյանը Ազգային ժողովի առջեւ ելույթ է ունենում ու հայտարարում, թե Ադրբեջանն է ստատուս-քվոյի պահպանման ջատագովը, իսկ մեզ համար այդ փոփոխությունն ընդունելի է։ Այսինքն՝ ստացվում է, որ 20 տարի շարունակ Հայաստանի «ռազմահայրենասիրական» քաղաքական գործիչները, քաղաքագետները, մտավորականները եւ այլն քարոզել են այն, ինչը ձեռնտու է Ադրբեջանին։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am