Իրանը կարող է գնալ կոշտ քայլերի

Այսօր Ժնևում նախատեսված են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները երեկ քննարկել են իրավիճակը Ղարաբաղում: Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսով քննարկելով մի շարք հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, մտահոգություն են հայտնել լայնածավալ ռազմական գործողությունների շարունակման կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել հնարավորինս արագ և ամբողջապես դադարեցնել կրակը և թուլացնել լարվածությունը: Նրանք նշել են, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Նախարարներն ընդգծել են, որ կարգավորումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Քննարկվել են իրավիճակի զարգացման այլ սցենարներ: Սերգեյ Լավրովը և Ժան-Իվ Լը Դրիանը շեշտել են կրակը դադարեցնելու համար հակամարտող կողմերից քաղաքական կամք դրսևորելու կարևորությունը:

Ռուսաստանի և Ֆրանսիայի՝ միասին գործելու, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում աշխատանքներ ծավալելը ֆիքսելը կարևոր է: Ռուսաստանը հայտնվել է մի դերում, երբ և՛ Թուրքիան է բանակցում՝ իր ցանկությունները հայտնում՝ միասին հարցեր լուծելու, մյուս կողմից ԵԱՀԿ Մինսկի խումբն է, որի աշխատանքներն այս պահին կաթվածահար անել չի կարելի, դա կլինի Թուրքիայի ու Ադրբեջանի հաղթանակը:

Փոքր-ինչ անորոշ վիճակում ակտիվություն է ցուցաբերում հարևան Իրանը: Նախօրեին հայտնի դարձավ, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության երկարաժամկետ կարգավորման ծրագիր է մշակել: Թեհրանում նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ չգաղտնազերծելով, սակայն, այդ ծրագրի դրույթներից և ոչ մեկը։ «Երկրի բարձրաստիճան ղեկավարների հավանությամբ այդ ծրագիրը կներկայացվի... Մենք այն պատրաստվում ենք ներկայացնել նաև Մոսկվայում և Երևանում», -նշել է իրանական դիվանագիտության ղեկավարը։

Իրանի արտգործնախարարը նաև նշել է, որ «Թեհրանի համար անընդունելի է թաքֆիրական [ծայրահեղ սուննի] և այլ կարգի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում»։

Զարիֆի այս հայտարարությունից մի քանի ժամ առաջ Թեհրանի կողմից ղարաբաղյան խնդրի կարգավորմանն ուղղված միջնորդական առաքելության մասին էին հայտարարել իրանցի մի շարք այլ բարձրաստիճան դիվանագետներ ևս։ Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն Թեհրանում կայացած ճեպազրույցի ժամանակ մասնավորաբար նշել էր, որ իրանցի դիվանագետների կողմից մշակված կարգավորման ծրագիրը «կարող է վերջ դնել տասնամյակներ շարունակվող հակամարտությանը»։

Նույն ժամերին Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին Twitter-ի իր օգտահաշվում գրել էր, որ Ադրբեջան է ուղևորվել փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին։ Նա կարգավորման իրանական ծրագիրը ներկայացնում է ադրբեջանական ղեկավարությանը։ Բաքու մեկնելուց առաջ Իրանի փոխարտգործնախարարը տեսչական այցով ժամանել էր երկրի հյուսիսային՝ մերձարաքսյան շրջաններ՝ ծանոթանալով ռազմաճակատի գոտուն հարող բնակավայրերում տիրող իրավիճակին։ «Իրանը Արաքս գետի վրա կառուցված մեծ էլեկտրակայաններ ու ջրամբարներ ունի։ Դրանք մեզ համար առաջնային կարևորություն ունեն և չպետք է տուժեն մեր երկու հարևան երկրների միջև ընթացող պատերազմի պատճառով», - նշում էր Իրանի փոխարտգործնախարարը, որն, ըստ IRNA պաշտոնական գործակալության, այցելել էր Ասլանդուզում գտնվող Միլ-Մուղանի ջրամբարի տարածք։

Սրան զուգահեռ՝ իրանցի ուժայինները շարունակում են ռազմական ուժեր կուտակել Արաքսի երկայնքով։ Հանգստյան օրերին հայտնի դարձավ, որ երկրի հյուսիսային սահմանների մոտ տեղակայվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մի շարք ստորաբաժանումներ։ Կիրակի օրը Իրանի զինված ուժերը Արևմտյան Ատրպատական նահանգում նախապես չհայտարարված լայնածավալ զորավարժություններ սկսեցին։ Երեկ երեկոյան էլ Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլ-Ռահին Մուսավին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի երկայնքով ուժեղացվել են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները։ «Մենք մեր երկրի սահմաններին որևէ սպառնալիք չենք հանդուրժի», - ասել է իրանցի զինվորականը։

Ըստ իրանական կողմի՝ մի քանի փուլ ենթադրող այդ ծրագիրը կարող է նպաստել հակամարտող կողմերի միջև երկարատև խաղաղության հաստատմանը։ Հետաքրքրական է, որ Հայաստանի արտգործնախարարությունից դեռ չեն շտապում հաստատել իրանցի պաշտոնյայի այցի մասին լուրերը։

Ադրբեջանի արտգործնախարարության փոխանցմամբ՝ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Արաքչիի հետ հանդիպմանը կրկնել է ադրբեջանական կողմի պաշտոնական դիրքորոշումը, որը հայտնի՝ առավելապաշտական ու ապակառուցողական է։

Պարզ է, որ այս հանդիպումներով Իրանը փորձում է ամրապնդել իր դիրքը տարածաշրջանում, ինտենսիվացում է տարածաշրջանի բոլոր շահագրգիռ երկրների հետ հարաբերությունները: Մյուս կողմից պարզ է, որ հատկապես Թուրքիայի գերակտիվությունը նաև Իրանին դուր չի գա:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը միջազգային մանդատ ունեցող միակ ձևաչափն է։ Իրանը միջնորդական իր նախաձեռնության մասին հայտարարեց այս ամսվա սկզբին, բայց այդ ծրագրի մանրամասները պաշտոնական Թեհրանը այդպես էլ դեռ չի բացահայտել։

Նկատենք, որ Ղարաբաղյան հակամարտության ողջ պատմության ընթացքում Իրանի դիրքորոշումը եղել է նույնական՝ չեզոքություն պահպանելով հանդերձ շեշտել տարածքային ամբողջականության սկզբունքը, իսկ դա պետք է դիտարկել Իրանի ներքին հարցերի շրջանակում։

Սակայն սեպտեմբերի 27-ից սկսված ռազմական գործողության առաջին իսկ օրերից Իրանը հայտարարեց, որ Թեհրանի համար անընդունելի է թաքֆիրական [ծայրահեղ սուննի] և այլ կարգի ահաբեկիչների ներկայությունը տարածաշրջանում։ Այսինքն, ապագայում՝ Իրանի կողմից կոշտ գործողությունները չի կարելի բացառել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6258 անգամ
Լրահոս
Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am