Նախկին նախագահ Պակ Կըն Հեն դատարանի դահլիճում մերժեց բոլոր մեղադրանքները
Սեուլի դատարանն առաջին նիստն է անցկացրել Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Հեի գործով, որին կասկածում են խոշոր կոռուպցիոն սկանդալին մեղսակցության մեջ՝ նրա մտերիմ ընկերուհու Ցոյ Սուն Սիլի մասնակցությամբ: Պակ Կըն Հեն շենք է մտել ձեռնաշղթաներով՝ ուղղիչ հիմնարկության երկու ծառայողների ուղեկցությամբ: Դատարանի առաջին նիստի ընթացքում Հարավային Կորեայի նախկին ղեկավարը մերժել է ներկայացված բոլոր մեղադրանքները: Դատարանի դահլիճում ներկա են եղել Ցոյ Սուն Սիլը եւ Lotte Group-ի նախագահ Սին Դոն Բինուն, որոնք նույնպես մեղադրվում են կաշառաշորթության մեջ:
