Քրեական խստացումներն արվել են դավաճանության գործով մեղադրյալների՞ համար

Խորհրդարանը արտահերթ նիստում ընդունել է մի քանի օրինագծեր, որոնք վերաբերում էին աշխարհազորին, ռազմական դրության ընթացքում անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովմանը, աշխարհազորի ստեղծմանը, ռազմական դրության ժամանակ քրեական պատիժների խստացմանը և այլ հարցերի։ 

Սահմանվում է ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքն օգտագործելու կարգ՝ ռազմական դրության պայմաններում։ Ըստ այդմ, եթե պետական համապատասխան գույք առկա չէ, ապա գույքի սեփականատիրոջը պետության կողմից ներկայացվում են համապատասխան հիմնավորումներ դրա անհարաժեշտության վերաբերյալ, և եթե սեփականատերը կամովին չհանձնի գույքը, կվերցվի հարկադիր կերպով։
Վերցնելուց առաջ մասնավոր գույքը գնահատվում է՝ հաշվի առնելով կոնկրետ իրադրությունը, հրատապությունը, գույքի գտնվելու վայրը և էական նշանակություն ունեցող այլ հանգամանքներ: Ռազմական դրության ավարտից հետո վերցված գույքը հետ կվերադարձվի սեփականատիրոջը, սահմանված են նաև փոխհատուցման չափեր։
Օրենսդրական հաջորդ փոփոխությունը վերաբերում է աշխարհազորին։ Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ «հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց են տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական, կամ հետախուզական, կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ` աշխարհազոր»։
Աշխարհազորի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտ փոփոխություններ են կատարվում նաև տեղական ինքնակառավարման մասին օրենքներում, ՏԻՄ ղեկավարների տեղակալները կամ անձամբ իրենք դառնում են աշխարհազորի ղեկավարներ։ Աշխարհազորը կստանա զենք, կկրի զինվորական համազգեստ։ Աշխարհազորը կազմավորվում է բացառապես կամավորության սկզբունքով, որին կարող են անդամագրվել նաև պահեստազորում հաշվառված, սակայն կցագրում չունեցող անձինք։ ԱԺ-ն վավերացրել է նաև «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ» միջազգային կոնվենցիան: Ըստ այդմ՝ վարձկանների հավաքագրումը, օգտագործումը, ֆինանսավորումն ու ուսուցումը քրեորեն հետապնդելի արարքներ են և առաջացնում են պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության ու ազգերի ինքնորոշման սկզբունքների խախտում:

Կոնվենցիայի կետերով՝ կարելի է պատասխանատվության ենթարկել նաև Թուրքիային և Ադրբեջանին` Արցախի դեմ պատերազմում վարձկանների կիրառման համար: Այս մասին հայտարարել է արդարադատության նախարարի տեղակալը՝ հավելելով, որ Թուրքիան չի վավերացրել այս կոնվենցիան։ Կատարված ամենաէական փոփոխություններից մեկի համաձայն՝ ռազմական դրության, պատերազմի ժամանակ որոշակի գործողություններ կատարելու համար սահմանել առավել խիստ պատժաչափեր:

ՀՀ պաշտպանության փոխնախարար, հարցի հիմնական զեկուցող Գաբրիել Բալայանը նշել է՝ նախագծով առաջարկվում է լրամշակել Քրեական օրենսգրքի 327-րդ, 327.1-րդ, 327.5-րդ, 327.6, 328, 356-րդ, 361-րդ և 362-րդ հոդվածներով նախատեսված արարքների համար պատժաչափերը, եթե դրանք կատարվում են
ռազմական դրության և պատերազմի ժամանակ։ Բալայանի խոսքով՝ արդեն կան առաջադրված մեղադրանքներ, կան իրականացված համապատասխան իրավախախտումներ, այսինքն՝ օրենքով արգելված արարք կատարելու հետ կապված համապատասխան պաշտոնատար անձանց մեղադրանքներ են առաջադրվել: «Եվ այս պահին գտնում ենք, որ պետք է ավելի հրապարակային, ավելի խիստ պատիժ նախատեսվի, որ անձինք ձեռնպահ մնան նման արարքներ կատարելուց կամ որոշակի իրադրության պարագայում անգործություն ցուցաբերելուց»,- հայտարարել է Գաբրիել Բալայանը:

Հետաքրքիր է, թե ովքեր են այն մարդիկ, ում վրա առաջին հերթին կտարածվի այս խստացումը, և որքանով նշված անձինք կապ ունեն դավաճանության հայտնի գործի հետ։ Ինչպես հայտնի է, ԱԱԾ պետի տեղակալը հայտարարել է, որ պետական դավաճանության և լրտեսության գործով այս պահին կա երկու մեղադրյալ, որոնք տեղեկատվություն են փոխանցել հակառակորդին։ Ամեն պարագայում օրենքը չի կարող ունենալ հետադարձ ուժ և եթե անգամ այս խստացումներն ընդունվել են, ապա դրանք կարող են տարածվել ընդունումից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։

 

Հայկ Դավթյան

 

 

 

 

 

դիտվել է 3439 անգամ
Լրահոս
Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video) ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ․ ոստիկանությունն ուզում էր բերման ենթարկել աղջկաս․ Փոստանջյանը մանրամասնում է (video) Արարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights Watch «Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան ԱՄՆ-ը կներկայացնի Թրիփփ-ի իրականացման հաջորդ քայլերը․ «Ազատություն» Այսօր այդ մեդալից ավելի բարձր աստիճանի ստանում են սեփական հոր շիրիմն ու ծննդավայր Մարտունին թուրքին թողած ինչ որ արմեն ու հով տեղ աճած ինչ որ արայիկ. Արամ Գևորգյան Լարված իրավիճակ ավտոբուսում․«հիմարի տեղ եք դրել բոլորին, ինչո՞ւ եք տուգանում», «չխոսաս տենց» (video) Նախկինների օրոք նման միջոցառումներին շատ արտիստներ ելույթ էին ունենում կա՛մ խորհրդանշական գումարի դիմաց, կամ անվճար. Արամ Գևորգյան Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ» Հայաստանի վարչապետն ասաց, որ բեկումն անհնար կլիներ առանց իմ մասնակցության. Թրամփ Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am