Նախագահի աշխատանքը «ոչ թոքշոու Է եւ ոչ Էլ ռեալիթիշոու».Օբամա
« Հույս ունեմ, որ միլիարդատեր Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի նոր նախագահ չի ընտրվի: Ես դեռ շարունակում եմ հավատալ, որ պարոն Թրամփը նախագահ չի դառնա: Ես դրա հույսն ունեմ, որովհետեւ հավատում եմ ամերիկացի ժողովրդին: Կարծում եմ՝ նա գիտակցում Է, որ նախագահ լինելը լուրջ աշխատանք Է»,-ասել Է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կալիֆոռնիայում: Նախագահի աշխատանքը, նշել Է Օբաման, «ոչ թոքշոու Է եւ ոչ Էլ ռեալիթիշոու, դա ոչ գովազդ Է եւ ոչ Էլ շուկայավարություն, դա ծանր աշխատանք Է»: Թրամփն առաջատարներից մեկն Է նոյեմբերին կայանալիք ընտրություններում Հանրապետական կուսակցությունից ԱՄՆի նախագահի պաշտոնում առաջադրվելու թեկնածուների թվում, հաղորդել Է «Ինտերֆաքս»ը:
