Ռադան չի կարողացել կառավարությանը ստիպել հրաժարական ներկայացնել
BBC-ն հայտնում է,որ Ուկրաինայի Գերագույն ռադան չի կարողացել ստիպել երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի կառավարությանը հրաժարական ներկայացնել: Ուկրաինայի կառավարությանը անվստահության քվե հայտնելու բանաձևի օգտին խորհրդարանում քվեարկել է ընդամենը 194 պատգամավոր, այնինչ հարկավոր էր գրեթե 30 ձայն ավելի: Ուկրաինայի կառավարության կաբինետին անվստահություն հայտնելու բանաձևը ներկայացրել էր «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ղեկավար Յուրի Լուցենկոն և մինչ այդ, խորհրդարանը կառավարության աշխատանքն «անբավարար» էր համարել կաբինետի աշխատանքի մասին զեկույցից հետո, որը ներկայացրել էր Յացենյուկը: Գերագույն ռադան նախարարների կաբինետին անվստահություն հայտնելու հարցին կարող է վերադառնալ խորհրդարանի հաջորդ նստաշրջանի ժամանակ, որն սկսվում է սեպտեմբերի 6-ին:
