Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները կհանդիպեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հոկտեմբերի 29-ին

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ (Իգոր Պոպովը ՌԴ-ից, Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից եւ Էնդրու Շոֆերը ԱՄՆ-ից) համատեղ հայտարարություն են տարածել:

«Հոկտեմբերի 24-ին Վաշինգտոնում համանախագահները հանդիպել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյխուն Բայրամովի հետ, ինչպես նաեւ մասնակցել են ԱԳ նախարարների եւ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգունի հետ համատեղ հանդիպմանը: Հանդիպումներին նաեւ մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները կոչ են արել կողմերին անհապաղ քայլեր ձեռնարկել Մոսկվայում հոկտեմբերի 10-ին տարածած Համատեղ հայտարարություն բոլոր ասպեկտներն իրագործելու համար՝ համաձայն իրենց պարտավորությունների՝ նշելով, որ նրանք հաստատել են այդ պարատվորությունները Փարիզում հոկտեմբերի 18-ին: Համանախագահները նաեւ հիշեցրել են կողմերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին արված համատեղ հայտարարության մասին, ինչպես նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, Ֆրանսիայի Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի ու Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի համատեղ հայտարարության մասին՝ կոչ անելով կողմերին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ վերսկսել առարկայական բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Միսնկի խմբի հովանու ներքո:

Ինտենսիվ բանակցությունների ընթացքում համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները քննարկել են հումանիտար հրադադարի իրականացումը, հրադադարի պահպանմանը հետեւելու հնարավոր պարամետրերը եւ հոկտեմբերի 10-ին արված Համատեղ հայտարարության համաձայն՝ համապարփակ լուծման հիմնական նշանակալի տարրերի շուրջ քննարկումների սկիզբը: Համանախագահներն ու արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են կրկին հանդիպել հոկտեմբերի 29-ին Ժնեւում, որպեսզի քննարկեն, համաձայնության գան եւ, ըստ ժամանակացույցի, որը կհամաձայնեցվի, սկսեն բոլոր քայլերի իրագործումը, որոնք անհրաժեշտ են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար՝ համաձայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների ընդունած հիմնական սկզբունքների»:

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը Չարենցավանի 18-ամյա բնակիչը մտել է խանութ և գործադրելով գազային ատրճանակ՝ պահանջել գումար 22-ամյա մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց Իրանը սպառնացել է ԱՄՆ-ին #ՀԻՄԱ․Նիկո՛լ, զգուշացնում եմ քեզ՝ 7 պորտով կանիծվես, իմ Վեհափառին չկպնես․հերոսի մայր Լիդա Առուշանյան (video) Թրամփը նշել է երեք հնարավոր սցենար Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Subaru»-ն, «Opel Astra»-ն և «Ford Transit»-ը․ կան վիրավորներ ԿԳՄՍՆ-ն ավելի քան 500 մլն դրամ է պահանջում Լոպեսի համերգի կազմակերպչից. Azatutyun.am Փաշինյանի երկու բլեֆը. Պուտինն արդեն «մեղավոր» է նշանակվել (video) «Նիկո՛լ, մենք թքած ունենք քո ասածների վրա․ հելի ռադդ քաշի մեր երկրից»․ Նարե Սոսե (video) Ձեր դատական հայցերը ասնավանի չեն, դրանք գոյություն չունեն․․․ «Երբ վտանգված է պետականությունը, մեկ ճանապարհ կա»․ Սերժ Սարգսյան Պուտինի «Միասնական Ռուսաստանը» առաջատար է Պետդումայի ընտրություններում․ նախնական տվյալներ Երևանը արտերկրում ընտրողների ակտիվությամբ առաջատարներից է․ Զախարովա Վթարված միկրոավտոբուսում եղել են Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոցի 11-րդ դասարանի աշակերտներ. նոր մանրամասներ «Mercedes Sprinter»-ը կողաշրջվել է․ 11 վիրավորների մեծ մասը անչափահասներ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am