Նոր Հաճնում թեժ է լինելու. ընկերոջը գնդակահարած «Ուզբոն» թեկնածու է. քաղաքը Ծառուկյանից «վերցնում են»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքում հունիսի 18-ին համայնքի ղեկավարի ընտրություններ են սպասվում։ Առաջադրված թեկնածուներից մեկը քրեական անցյալով, «Ուզբո» մականունով նախկին քաղաքապետ Արմեն Քեշիշյանն է, որը քաղաքապետ աշխատելու տարիներին՝ 2005-ին, օրը ցերեկով փողոցի բանուկ հատվածում յոթ փամփուշտի կրակոցով գնդակահարել էր ընկերոջը՝ Արզնիի էլցանցի տնօրեն Աշոտ Մխիթարյանին, ով ցանկացել էր շինություն կառուցել մի վայրում, որի վրա աչք էր ունեցել Քեշիշյանը։ Վերջինս խորհրդարանի ընտրություններին իր զարմիկների հետ ակտիվ աշխատել է ՀՀԿ-ի օգտին ու թեպետ հիմա ինքնառաջադրվել է, բայց համայնքում հայտարարում է, որ ունի ՀՀԿ-ի հովանավորչությունը։ Քեշիշյանին թեպետ առաջադրվել է Քրօր․ 104 հոդվածի 2-րդ մասով մեղադրանք (սպանություն), որը նախատեսում է ազատազրկում 6-12 տարով, սակայն նա ընդամենը 3 տարի է պատիժը կրել։ Քաղաքում մտավախություններ ունեն Քեշիշյանի վերադարձի հնարավորությունից։ Ինչպես հայտնի է, Նոր Հաճնը եւ, առհասարակ, Կոտայքը մշտապես եղել են ծառուկյանական ազդեցության ներքո, համայնքի ղեկավարներն էլ Ծառուկյանի մարդիկ են, ինչպես գործող քաղաքապետ ԲՀԿ-ական Գագիկ Մաթեւոսյանը, որը նույնպես ինքնառաջադրվել է։ Քաղաքական կուլիսներում խոսվում է, որ իշխանությունը որոշել է «վերցնել» Ծառուկյան-Աբրահամյան տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածքները՝ դրանով է պայմանավորված Քեշիշյանի առաջադրումը։ Կա նաեւ երրորդ թեկնածու՝ Հայկ Կիրակոսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 49 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am