Աֆղանստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Աֆղանստանի տարածքում ուժեղ երկրաշարժ է գրանցվել: «ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով 5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հինդուկուշի տարածքում: Ստորգետնյա ցնցումները զգացվում էին նաև Ուզբեկստանում: Աննշան ցնցումներ են զգացել նաև Սամարքանդի բնակիչները: EMSC (European Mediterranean Seismological Centre)-ի տվյալներով երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր Ֆայզաբադից 71 կմ հեռավորության վրա՝ 218 կմ խորության վրա: Զոհերի ու փլուզումների մասին տեղեկություններ չկան:
