Էս փոքր ու Աստծո տված երկրում որտեղի՞ց էսքան անհույս տականք հավաքվեց. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ՝ հրեշներ

Լավ, էս փոքր ու Աստծո տված երկրում որտեղի՞ց էսքան անհույս տականք հավաքվեց:

Հրեշներ, ա՛յ հրեշներ, էդ որ գերի ընկած մեր զինվորների վիդեոները տարածում եք ու ամեն մեկդ ձեր տան թախտին վեր ընկած, ձեր սեմուշկան չրթելով, որոշում եք, թե ո՞նց իրենց պիտի պահեին գերի ընկած մեր տղաները, դուք գոնե հասկանու՞մ եք, որ վերջացած ստահակ եք:

Գոնե հասկանու՞մ եք այ տականքներ, որ էդ դաժան կադրերը գերեվարված մեր զինվորների մայրերն ու քույրերն էլ են նայում։

Լավ, ձեր նման տականքը հե՞չ ունակ չի հասկանալու ազերիների գերության մեջ հայտնված զինվորի մոր ցավը:

Դուք, որ ձեր ծամոնը ճպճպացնելով, որպես «դիվանային խոշոր ստրատեգներ», եզրակացնում եք, որ ճիշտ կանեին իրենք իրենց խփեին, գոնե հասկանու՞մ եք, հրեշներ, այ հրեշներ, որ 18-19 տարեկան գրեթե երեխաներ են, երեխաներ, տականքներ, ձեր ու մեր երեխաների տարիքի:

Ու մենք գիտենք, թե ինչի՞ է ընդունակ ադրբեջանական նախիրը:

Լավ, էս ի՞նչ կատարվեց էս լավ ժողովրդի մի հատվածի հետ, անկեղծ ուզում եմ հասկանալ ու չի ստացվում:

Ես հրաժարվում եմ հասկանալ ձեզ հրեշներ, «չմարդիկ»:

Ու էնքան եմ հասկանում իմ ընկեր Հռիփսիմե Առաքելյանին, ով ասում է` բայց ոնց կսատկացնեի ձեզ:

Զինվորներ ջան, հրաշք տղաներ ջան, որ գերի եք ընկել հայրենիքը պաշտպանելուց, դիմացեք, շատ դժվար է, բայց մի քիչ էլ դիմացեք, դիմացեք սիրելիներս։

Գերեվարված զիվորների մայրեր, ես ներողություն եմ խնդրում բոլոր էդ «չմարդների» փոխարեն: Բայց Հռիփսիմեի առաջարկը՝ էդ տեսակին սատկացնելու, մնում է ուժի մեջ»։

դիտվել է 3420 անգամ
Լրահոս
ԱԱ-2026. Անգլիան կիսաեզրափակչում է Սևան-Մարտունի ավտոճանապարհին 36-ամյա վարորդը «Kia Forte»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց.կա վիրավnր Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել Հրեշտակ դարձար, Վռամի՛կ ջան․ Ախուրյանի թիվ 1 դպրոցը ցավակցել է սանի ընտանիքին Մեսսին արձագանքել է ԱԱ-2026-ի կիսաեզրափակիչ դուրս գալուն Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթել է ադրբեջանցnւն «Նոան» բաժանվում է մի շարք որակյալ ֆուտբոլիստներից Պայծառակերպության տոնի խորհուրդը հավատացյալին ուղղված կոչ է՝ լսելու և հետևելու Աստծո Միածին Որդուն Վթարային ջրանջատում Բերեզովսկին՝ ռուսական ակումբի գլխավոր մարզիչ Մեր կուսակցության դեմ տոտալ հարձակումը շարունակվում է. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ-ից Ծովագյուղ-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են 2 «Nissan Rogue»-ը և «Tesla»-ն․ կա վիրավnր Լոռու մարզում վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել քարերին 31-ամա անձը մեծ քանակի «Կրիստալ» է ձեռք բերել՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրելու նպատակով Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել 12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am