ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մեկ ամիս է, ինչ Ադրբեջանն ու Թուրքիան պատերազմում են Արցախում, հրթիռակոծում խաղաղ բնակիչներին, եկեղեցիներն ու իրականացնում հնարավոր բոլոր ռազմական հանցագործությունները: Ադրբեջանի հարձակումների հետեւանքով զոհվել է ավելի քան 800 զինվոր, տասնյակ խաղաղ բնակիչներ: Արցախի բնակչության ավելի քան կեսը ստիպված է եղել լքել իրենց տները. նրանք քնում են մեքենաների մեջ կամ բաց դաշտերում՝ հրթիռներից հեռու, իսկ առջեւում ձմեռ է:
Ես պաշտոնապես կոչ եմ անում ԱՄՆ-ին ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը:
Մենք չենք կարող թույլ տալ, որ պատմությունը կրկնվի: Եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշել են պատերազմ սկսել, Միացյալ Նահանգները, Մինսկի խումբն ու միջազգային հանրությունը պետք է հստակ հասկացնեն, որ նրանք չեն հասնի իրենց նպատակներին: Ալիեւին եւ Էրդողանին պետք է հասկացնել, որ, եթե նրանք շարունակեն այդ պատերազմը, կլինեն հետեւանքներ: Միացյալ Նահանգները դիտորդի դերում չի մնա:
Ես կանգնած եմ Հայաստանի կողքին: Ես կանգնած եմ Արցախի կողքին»,-գրել է նա:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը