Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում (տեսանյութ)

Եթե  մեղադրանքը հաստատվի, «Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանին սպառնում է մինչեւ 4 տարվա ազատազրկում:  Նա մեղադրվում է   հուլիսի 19-ին` Խորենացի և Քրիստափոր փողոցների խաչմերուկում  բարձրախոսով  ոստիկանության ավտոմեքենան կոտրելու կոչեր հնչեցնելու մեջ, ինչից հետո ինքնությունը չպարզված մի  խումբ անձինք ոտքերով, ձեռքերով և այլ առարկաներով հարվածել են ոստիկանության մեքենային՝  պատճառելով  216.000 ՀՀ դրամի գույքային վնաս: «Իրբրեւ կոչեր եմ հնչեցրել, որ մերոնց այնտեղ են ջարդում, մենք էլ այստեղ պետք է իրենց ջարդենք: Իբրեւ այդ կոչից հետո հարձակվել են ոստիկանական մեքենայի վրա: Սակայն որեւէ տեսանյութ, որեւէ փաստ չկա:  Այդ ընթացքում եղել է ոստիկանական մեքենային մոտենալը եւ  ինչ -որ մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին: Ես հեռու կանգնած եմ եղել եւ որեւէ առնչություն չունեմ այդ միջադեպին»,- «Ա1+»-ին ասաց Անի Զախարյանը: Գործով  անցնող 5 վկաներն էլ ոստիկաններ են, իսկ ոստիկանությունը ճանաչվել է տուժող: «Ըստ էության՝ գործով անցնող բոլոր վկաները կախվածության մեջ են գտնվում գործի ելքով շահագրգռված կողմից»,- ավելացրեց պաշտպան Զորայր Հարությունյանը: Իր նկատմամբ մեղադրանք առաջադրելը Անի Զախարյանը կապում է իր քաղաքական գործունեության հետ.  «Եթե լուրջ քաղաքական գործընթացների գնայի, հաստատ մոբիլիզացիա տեղի կունենար, եւ լուրջ քաղաքական գործընթացների հիմք կարող էր հանդիսանալ: Ես բավականին երկար ժամանակ Վովա Գասպարյանի պաշտոնանկությունն եմ պահանջում՝ հակաիրավական,  մասսայական  երեւույթների հետ կապված»,- ավելացրեց նա: Գործով դատաքննությունն այսօր ավարտվեց:  Հունիսի 2-ին մեղադրողը հանդես կգա ճառով:  

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am