Պուտինը, Արցախն ու մեծ քաղաքականության նուրբ դետալները

 

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» քաղաքագիտական ակումբի հանդիպման ժամանակ նման հայտարարել է, որ ԼՂՀ հակամարտությունը սկսվել է ոչ թե որպես միջպետական հակամարտություն և պայքար տարածքների համար , այլ որպես էթնիկ դիմակայությունից: «Ցավոք, սա փաստ է. Սումգայիթում, ապա Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի դեմ դաժան հանցագործություններ են իրագործվել: Եվ այս ամենը մենք պետք է հաշվի առնենք»,- ասել է Վ․ Պուտինը։ Նա միաժամանակ նշել է, որ Ադրբեջանի տարածքի զգալի մասի կորսված է, և այդ վիճակը չի կարող հավերժ շարունակվել:
Պուտինը հիշատակել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայ ժողովրդի հետ տեղի ունեցած ողբերգությունը, որն ըստ նրա չի կարելի մոռանալ։ Նա նշել է, որ Հարավային Կովկասում ՌԴ մոտեցումները չեն համընկնում Թուրքիայի մոտեցումների հետ։
Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ հատուկ կապեր է ունեցել ոչ միայն Հայաստանի, այլև Ադրբեջանի հետ․ «Ռուսաստանի համար Հայաստանն ու Ադրբեջանը հավասար գործընկերներ են», - ասել է նա ՝ հավելելով, որ Ռուսաստանի համար ողբերգություն է այն փաստը, որ այժմ Ղարաբաղում մարդիկ են զոհվում։
«Այսօր այդ հակամարտությունը տեղի է ունենում ամենավատ տարբերակով, և որ երկու կողմերից ակտիվ գործողությունների սկսվելուց ի վեր զոհերի թիվն ընդհանուր առմամբ մոտենում է 5 հազարի:
Մենք ղարաբաղյան ճգնաժամի կարգավորման ամենատարբեր տարբերակներ էինք առաջարկում, ինչ-որ պահի թվում էր, թե լուծում կգտնենք, ցավոք, դա տեղի չունեցավ», - շարունակել է Պուտինը ՝ հավելելով, որ ինքն օրը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունենում Ադրբեջանի նախագահ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Ոչ ոք ավելի շահագրգռված չէ ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ, քան Ռուսաստանը»,- ասել է նա։

Որպես հնարավոր լուծման տարբերակ նա հնարավոր է համարել խաղաղապահների մուտքը տարածաշրջան։
Պուտինի մոտեցման մեջ էական շեշտարդրումն այն էր, որ Արցախի հարցը ոչ թե տարածքային այլ ազգային վեճ է։ Հայ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործությունների մասին հիշատակմամբ ՌԴ նախագահն անուղակիորեն հաստատում է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, հետևաբար խնդրի կարգավորման մեջ իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը չի կարող անտեսվել։ Բայց միևնույն ժամանակ ազատագրված տարածքների հարցում մոտեցումը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ հօգուտ տարածքային ամբողջության սկզբունքի է։

Պուտինը սակայն որևէ բան չասաց Արցախում հայտնված վարձկան ահաբեկիչների և Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող ռազմական աջակցության, ինչպես նաև կոնֆլիկտի մեջ մեծ դերակատարում ստանձնելու Էրդողանի ջանքերի մասին։ Ընդհանրապես Թուրքիայի և Էրդողանի մասին Պուտինի գնհատականները ընդգծված գործընկերային ու պատվարժան էին: Պուտինի բնորոշմամբ Էրդողանը՝ <<он человек гибки>>, նրա հետ կարելի է լեզու գտնել։ Նա հատուկ ընդգծեց տնտեսական երկուստեք կարևոր կապերը, որ ունի Թուրքիան ՌԴ-ի հետ ։
Ինչ վերաբերում է Էրդողանի վերջին հայտարարությանը՝ Ղրիմը ռուսական տարածք չճանաչելու մասին․ «Ինձ հետաքրքիր չէ, թե ինչ է ասել Էրդողանը։ Մենք այսօր այն վիճակում չենք, որ որևէ մեկից վախենալու բան ունենանք» ,- նշել է նա, ապա նաև նկատել, թե նա/ Էրդողանը/ չի ճանաչում Ղրիմը, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը։ Ղրիմի և Լոռնային Ղարաբաղի համեմատությունն, որն արվեց հընթացս, թերևս հեռահար մեսիջ էր։ Իրականում Պուտինի համար կարևոր է Ղրիմի հետ կապված Թուրքիայի պլանները։ 
Ինչ վերաբերում է խաղաղապահներին, ապա այս հարցն ըստ էության քննարկվել է կողմերի, մասնավորապես Հայաստանի հետ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ինտերֆաքս-ին տված հարցազրույցում ասել է, որ հայկական կողմի համար ընդունելի է խաղաղապահների տեղակայումը ԼՂ հակամարտության գոտում, և դրանք կարող են ռուսաստանյան խաղաղապահներ լինել:
«Խաղաղապահների տեղակայումը մեզ համար ընդունելի է: Ես կարող եմ ասել, որ Ադրբեջանի պատկերացումը խաղաղապահների կազմի վերաբերյալ չի համընկնելու Հայաստանի տեսակետնի հետ:Եթե խոսելու լինենք փոխզիջումների մասին, ապա փոխզիջումային տարբերակ կարող է դառնալ ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը: Ռուսաստանը լավ հարաբերություններ ունի ե՛ւ Ադրբեջանի, ե՛ւ Հայաստանի հետ: Շատ կարեւոր է հաշվի առնել տարածաշրջանային մյուս երկրների տեսակետները, կարեւոր է, որ խաղաղապահ ուժերը կայունացնեն տարածաշրջանը եւ ոչ թե հակառակը », - ասել է Փաշինյանը։
Առնվազն տարօրինակ է, որ խաղաղապահների մուտքը հայկական կողմի համար կարող է փոխզիջում համարվել։ Փոխզիջում ո՞ր դեպքում․ եթե խաղաղապահները կանգնելու են մինչև պատերազմը գոյություն ունեցող շփման գծի երկայնքով, թե՞ տեղակայման այլ տարբերակ է քննարկվում։ Եվ ամենակարևորը՝ ո՞րն է լինելու Ադրբեջանի փոխզիջումը։ Ղրիմի հետ համեմատությունը պատահակա՞ն ստացվեց, թե՞ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չկան։ Ահաբեկիչներին մոռանալը ևս պատահական չէր․ նրանք արդեն Մոսկվայում են՝ ՌԴ հատուկ ծառայությունների մեկ օր առաջ տարածած հաղորդագրությունը վկա։

Հայկ Դավթյան

դիտվել է 4758 անգամ
Լրահոս
ՌԴ-ն բացեց Ջերմուկի գործը․ ինչ զգուշացում է եկել Փաշինյանին․ Հայկ Նահապետյան (video) Բաքվից եկել եք Հայաստան, էս ի՞նչ խայտառակ թեզեր եք առաջ քաշում․ Նաիրա Զոհրաբյան (video) Հականիկոլ զորաշարժն առաջ է շարժվելու․․․ Մուրադ Փափազյանի կոչը (video) Ավինյա՛ն, չհամարձակվես քաղաքացիների վրա հարձակվել․․․ այսօրվա խայտառակությունը լսեք․ Դանիելյան (video) Մարզերում Փաշինյանն իրականում ծանր վիճակում է․․․ սուտն այլևս չի անցնում․ Հայկ Նահապետյան (video) Այնպես է պարգևատրել, կարծես թե իր գրպանից է հանել փողերը՝ տվել․ քաղաքացի (video) Էդ թուրք գեներալին ասացի՝ դուրս չեք եկել այստեղից, հրետանիով կրակ եմ բացում․ Արշակ Կարապետյան (video) Նիկոլի «շառասյունը շարունակում է մարդկանց կյանքեր խլել»․ Արմենակ Դանիելյան (video) Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am