Պուտինը հարվածեց

Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը, չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Մենք տեսել ենք այս հաղորդագրությունները: Մենք ողջունում ենք առաջնորդների ցանկությունը հանդիպել և աշխատել հանուն խաղաղության», - ասել է դիվանագետը՝ պատասխանելով ТАСС-ի համապատասխան հարցին: Երկու երկրների՝ Ռուսաստանի մայրաքաղաքում հանդիպելու պատրաստակամության մասին հայտարարել էին ավելի վաղ ТАСС-ին տված հարցազրույցում:

Վերջին մի քանի օրերին ռուսական մամուլը, նկատվում է, որ թեժ է պահում Մոսկվայում Փաշինյան-Ալիև հանդիպման թեման, թեև որևէ հստակ տեղեկություն չկա այս առումով:
Հոկտեմբերի 19-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պատրաստակամություն հայտնեցին հանդիպել Մոսկվայում և բանակցել Ղարաբաղյան հակամարտության շուրջ:

Հայտարարություններին հաջորդեցին տեղեկություններ այն մասին, թե Մոսկվայում ղեկավարների հանդիպումը կայանալու է հոկտեմբերի 22-ին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը, անդրադառնալով տեղեկությանը, նշել է, որ այն չի համապատասխանում իրականությանը: «Եթե Մոսկվայում կամ այլ քաղաքում նման հանդիպում նախատեսվի, հանրությունը այդ մասին կիրազեկվի»,- ըստ Տեղեկատվության ստուգման կենտրոնի՝ նշել է Գևորգյանը:

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն այս պահին Մոսկվայում են: Երեկ ուշ երեկոյան հայտնի դարձավ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։ Հոկտեմբերի 23-ին Մնացականյանը մեկնելու է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու պետքարտուղար Մայք Փոմփեոյին: Շաբաթավերջին նախատեսված է պետքարտուղարի հանդիպումը նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս պահին արդեն հայտնի է, որ կարճատև աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ: «Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունների իրականացումը», - նշել է ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը։ Մնացականյան-Բայրամով նոր հանդիպման, կամ՝ Մնացականյան-Բայրամով-Լավրով եռակողմ հանդիպման մասին տեղեկություններ չկային ի սկզբանե, և քիչ առաջ ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ Լավրովը Մնացականյանի ու Բայրամովի հետ առանձին հանդիպումներ է ունեցել, քննարկվել են նախկին պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Լավրովը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ քննարկելու թեմաներ, վստահաբար ունի: Նախ առաջինը՝ հրադադարը, որ Մոսկվան օրեր առաջ նախաձեռնեց կնքել՝ չի պահպանվում: Ադրբեջանն այս հարցում ունի առիթ պարզաբանումներ տալու:
Ավելին՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահները հստակ հայտարարում են, թե՝ «մինչև տարածքները չազատեն՝ պատերազմը չի ավարտվի»:

Սա պարզ ուղերձ է միջազգային հանրությանը, որ Թուրքիան թույլ չի տալիս կրակի դադարեցում Արցախում:  Այսինքն՝ Ալիևի ախորժակը «մեծացել» է, իսկ Մոսկվան դա չի կարող հանդուրժել այլևս, և առաջիկա մի քանի օրերին Բաքուն կստանա արժանի «ուղերձներ»:

Հետևաբար՝ որո՞նք են Մոսկվայի պատասխան քայլերը... Մնացականյանի ու Բայրամովի այսօրվա մոսկովյան այցի ու Լավրովի հետ հանդիպման արդյունքները կերևան առաջիկա ժամերին՝ ադրբեջանական կողմի պահվածքից: Արդեն իսկ հայտնի է, որ Ալիևը չեղարկել է գերմանական պարբերականին նախօրոք հարցազրույց տալու պայմանավորվածությունը: Նրա մոտ արդեն որոշակի սառը ցնցուղի էֆեկտ է:

Ինչ վերաբերում է Փաշինյան-Ալիև հնարավոր հանդիպման կազմակերպմանը ռուսական հովանու ներքո, թերևս, պետք է հասկանալ, որ պատերազմի թեժ պահին, Ալիևի կողմից հայ ժողովրդի հասցեին վիրավորական հայտարարություններից հետո առհասարակ՝ ինչ կա քննարկելու ու բանակցելու:

Բայց Մոսկվան կշարունակի աշխատել այս ուղղությամբ և Փաշինյանին ու Ալիևին կնստեցնի բանակցությունների սեղանի շուրջ Լավրովի նշած՝ նախկին պայմանավորվածությունների շրջանակներում:

Պուտինի միջնորդական ջանքերը տապալող Բաքուն պետք է հասկանա, որ այսպես երկար չէր կարող շարունակվել: Էրդողանի հրահանգով պատերազմի շարունակումը նշանակում էր տապալել Պուտինի ջանքերը, իսկ սա վերջնականապես հունից հանում է ռուսական ռազմաքաղաքական ղեկավարությանը, և այն փաստը, որ Լավրովը նորից արտգործնախարարների հրավիրեց Մոսկվա՝ նշանակում է, որ Պուտինի համբերության բաժակն արդեն լցվել է, և ընդդեմ Ադրբեջանի սանձարձակության քայլեր կլինեն առաջիկա մի քանի օրերին:

Ալիևի ախորժակը «մեծացել էր», արդեն Հայաստանի սահմանների ուղղությամբ ԱԹՍ-ներ էին արձակվում, իսկ սա արդեն Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դաշտ է. Պուտինը թույլ չի տա ոտնձգություն Հայաստանի օդային տարածքի նկատմամբ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 29530 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև Գավառամտության ու չտեսության մաստերկլաս՝ միջազգային մակարդակով «Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա Սրբազան Ալիևի նկարած քարտեզը․ Արթուր Խաչատրյան Ողբերգություն Երևանում․ աներորդին վրաերթի է ենթարկել փեսային ու փախել․ Գագիկ Շամշյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am