«Մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաեւ Ռուսաստանի հաղթանակն է»

«Փաստ» թերթը գրում է. «Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը: Նրա կարծիքով, ադրբեջանաթուրքական այս ագրեսիան շատ ավելի լուրջ, այդ թվում՝ նաեւ տարածաշրջանային, աշխարհաքաղաքական հետեւանքներ ունեցող եւ հեռուն միտված մի ծրագիր է. այն, ըստ էության, ուղղված է նաեւ Իրանի եւ ՌԴ-ի դեմ:

«Այս տարածաշրջանի բալանսավորման հարցը պայմանավորվում է տարածաշրջանում խոշոր ազդեցություն ունեցող պետություններով: Մեզ մոտ այդ ազդեցության առումով անվանդաբար միշտ ՌԴ-ի պատկերն է եղել: Բայց այսօր ազդեցության տեսանկյունից Թուրքիայի միայն գործնական քայլերին ու հավակնություններին չէ, որ ականատես ենք լինում:

Այս տարիների ընթացքում տեսանք Թուրքիայի կողմից Վրաստանի տնտեսական կլանումը, ինչպես նաեւ կոմունիկացիաների կլանումը, տեսանք Վրաստանից Ռուսաստանի հետ մղումը, այդ թվում՝ նաեւ ռազմական ներկայության տեսքով: Մյուս թիրախը Ադրբեջանն է. այսօր միանշանակ է, որ Թուրքիան նաեւ քաղաքականապես է կլանել Ադրբեջանին: Մենք առաջիկայում կտեսնենք, որ կփորձի փաստացի հսկողություն սահմանել նաեւ էներգակիրների վրա:

Հիմա մնացել է Հայաստանը, որտեղ ՌԴ-ն շարունակում է ռազմական ներկայություն ունենալ: Եվ մենք տեսնում ենք, որ Թուրքիան «գիծը» տանում է դեպի Նախիջեւան, այսինքն, ՀՀ-ի հետ ուղիղ սահման: Սրանք ուղիղ սպառնալիքներ են նաեւ Ռուսաստանի ազգային ու պետական շահերի համար, եւ այս պարագայում մենք համատեղ շահերի կրող ենք:

Ռուսաստանը պետք է դադարի սակարկություններ առաջարկել Հայաստանին ու իրապես նաեւ գործուն աջակցություն ցուցաբերի, որպեսզի հաղթանակն ամրապնդվի. մեր հաղթանակը նշված համատեքստում վստահաբար նաեւ Ռուսաստանի հաղթանակն է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 666 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am