SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ փետրվարի 14-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարից, երբ Mitsubishi-ի վարորդը դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի ու բախվել տան պատին: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փետրվարի 14-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում «Mitsubishi» մակնիշի 224 UO 12 համարանիշի վարորդը Բաշինջաղյան փողոցում` Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցի հարևանությամբ, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել թիվ 79 տան պատին: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկային: Դեպքի վայր էին ժամանել հրշեջ-փրկարարները և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: Փաստի առթիվ ՃՈ 1-ին գումարտակի ջոկի ավագ տեսուչ Արմեն Ասլանյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը