Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ժամանակավոր փակել Փարիզի արվարձանում մզկիթը
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ժամանակավոր փակել Փարիզի արվարձանում մզկիթը: Այդ մզկիթը Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որը ատելություն էր առաջացրել պատմության ուսուցիչ Սեմուել Փաթիի նկատմամբ, ում դաժանաբար սպանել էին, հաղորդում է Reuters-ը:
Իշխանությունները խոստացել են կոշտ միջոցներ ձեռնարկել ատելություն, ծայրահեղական քարոզչության տարածող հաղորդագրությունների դեմ:
Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ջերալդ Դարմեյնն այս շաբաթ հայտարարել է, որ Ֆրանսիան բախվում է «ներքին թշնամու» հետ:
