Մենք ու նրանք

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Մարդիկ ինքնակազմակերպվում են՝ ով ինչով կարող է, օգնում է ճակատին։ Տպավորություն է, որ ֆիդայական կռիվների ժամանակներն են հետ եկել։ Անգամ զենք կրելու անընդունակ մարդիկ հավաքվում, մեկնում են ռազմի դաշտ։ Բայց սա 19-րդ դարը չէ, ոչ էլ 20-րդը՝ հայրենական պատերազմների ժամանակներն անցել են, որովհետեւ միայն 1914 կամ 1941 թվականին էր հնարավոր եղանով ու բահով, առավելագույնը՝ կալաշնիկով հրացանով կռվել ու սեփական կյանքը զոհելով՝ հաղթել թշնամուն։ Հիմա մտքի, խելքի, տեխնիկայի ու ժամանակակից զենքի պատերազմներ են ընթանում, նաեւ՝ տեղեկատվական պատերազմներ։ Նման պատերազմներում հաղթում է նա, ով ավելի հնարամիտ է, ավելի ուժեղ, ավելի ազատ ու ավելի կազմակերպված։ Երբ դու ողջ ռեսուրսդ ուղղում ես «ներքին թշնամու» դեմ, անխուսափելիորեն պարտվում ես արտաքին պատերազմում։ Թշնամիներ ու դավաճաններ փնտրելով, սեփական լրատվամիջոցների դեմ «պայքարելով» դու անխուսափելիորեն կորցնում ես գերխնդիրն ու մոռանում հիմնական թշնամուդ։ Եվ հանկարծ պարզվում է, որ այն ոչ թե ռազմաճակատի գծից այն կողմում է, այլ, ասենք, «Արմնյուզ» հեռուստաընկերությունում եւ անունն է՝ «Հայելու առաջ» հաղորդաշար, որի հեռարձակումը մեկ ամսով դադարեցնելու որոշում ես կայացնում։ Կամ՝ պարզվում է, որ «խուճապ չտարածելու» միտումից դրդված այնքան ես սահմանափակել տեղեկատվության փոխանցումը, որ այն ոչ միայն ներքին սպառողին չի հասնում, եւ նա հաղթական տրամադրության մեջ է, այլեւ միջազգային հանրությանը։ Իսկ հակառակորդը գործի է դրել ծանր հրետանին եւ, չվախենալով խուճապի տարածումից, միջազգային մամուլը հեղեղել է իր կորուստների մասին հոդվածներով։ Դու հրաժարվում ես երկրիդ նախկին պաշտոնյաների ծառայություններից, իսկ հակառակորդդ անգամ հեռվում է դաշնակիցներ գտնում։

դիտվել է 2410 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am