Սա նշանակում է խոսքի ազատության սահմանափակում. hraparak.am

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի որոշմամբ Անժելա Թովմասյանի հեղինակային «Հայելու առաջ» հաղորդաշարի հեռարձակումը դադարեցվել է 30 օրով։ Պարզաբանումը հետևյալն է. «Հաշվի առնելով այն փաստը, որ Օրենքով սահմանված է տեսալսողական հաղորդումներում օրենսդրությամբ արգելված արարքների կոչեր տարածելու արգելքը, իսկ Հեռարձակողների կողմից «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ընթացքում չեն պահպանվել այդ դրույթների պահպանումը՝ Հանձնաժողովը որոշում է կայացրել կասեցնել «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ և «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ՍՊ ընկերությունների լիցենզիայի գործողությունը՝ «Հայելու առաջ» տեսալսողական հաղորդման մասով՝ 30 օր ժամկետով»։ Զրուցեցինք Անժելա Թովմասյանի հետ, նա մեզ հետ զրույցում ասաց, որ դա իր դեմ ուղղված քայլ է, և այս ամենը անաղմուկ չի անցնելու․

«ՀՌՀ-ը որոշում է կայացրել 30 օրով դադարեցնել «հայելու առաջ» հաղորդաշարի թողարկումները։ Նման տրամադրվածություն իշխանափոխությունից հետո ես շատ արագ զգացել եմ՝ «Կենտրոն» հեռուստաընկերությամբ էր հեռարձակվում իմ հաղորդումը, ես հիմա վստահաբար կարող եմ ասել, որ իրենց ճնշման արդյունքում պարոն Ծառուկյանն այդ քայլին գնաց, իմ հաղորդումը այնտեղ չհեռարձակվեց։ Ի պատիվ «Արմնյուզ» հեռուստաընկերության և «Քառյակ մեդիայի»՝ իրենք ինձ հրավիրեցին աշխատանքի, բայց այնտեղ աշխատելու առաջին փուլից էլ նկատելի էր, որ իշխանությունները շատ ծանր են տանում, տաբեր մեթոդներով փորձում էին ճնշել, ՀՌՀ-ն ակտիվացել էր, վստահաբար նրա հետևում կանգնած էր իշխանությունը, փորձում էին տուգանքներով, զանգերով, այս կամ այն ճանապարհով հնարավորինս խափանել իմ գործունեությունը «Արմնյուզում» և ընդհանրապես եթերում։ Այսինքն՝ սա նոր տրամադրվածություն չէ իրենց կողմից, սա շատ կոնկրետ է՝ և երեկ, և այսօր․․․ Մենք շատ ենք խոսել սրա մասին, ասել ենք, որ իշխանությունները կզբաղվեն ընդդիմադիրներով, այլախոհներով, այս հարցը լուծելուց հետո իշխանությունները կանցնեն փաստաբաններին, ապա կանցնեն ԶԼՄ-ներին։ Մենք այս ամենի մասին բարձրաձայնելու առիթներ ունեցել ենք։ Կեղտոտ գործիքակազմ այս օրերին բանեցրին, բանեցնում են։ Եթե մենք թույլ տանք, ապա կբանեցնեն նաև վաղը։ Խառը ժամանակներ են, պատերազմական իրավիճակ է, օգտվելով նրանից, որ ընդունեցին տեղեկատվությունը սահմանափակելու որոշումը, իրենց նպատակն իրագործում են։ Սա շատ կոնկրետ իմ դեմ ուղղված քայլ է, «Քառյակ մեդիայի» և «Արմնյուզի» դեմ ուղղված քայլ է։ Հայտնի է, որ «Հայելու առաջ» հաղորդման շրջանակներում բոլորի համար խոսքի ազատություն կար, մարդիկ քննադատում էին, իրենց ազատ խոսքն էին հնչեցնում։ Սա նշանակում է՝ խոսքի ազատության սահմանափակում, պետք է միջազգային կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել, որովհետև այս պատերազմական օրերին առավել քան կարևոր է խոսքի ազատությունը, մամուլի դերակատարումը։ Մենք թշնամու հետ պատերազմի մեջ ենք, բայց այս մարդիկ շարունակում են իրենց նեղ անձնական հարցերով առաջնորդվել։ Եթե ոչ այսօր, ապա վաղը սրա համար հաստատ պատասխան են տալու։
Ինչ վերաբերում է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանին, ապա ակնհայտ է, որ նա անձնական տրամադրվածություն ունի իմ նկատմամբ, որն այս կամ այն կերպ դրսևորվել է իր գրառումներով և այլն։ Այնպիսի տպավորություն է, որ այս մարդը քնում և արթնանում է «Արմնյուզ» հեռուստաընկերությամբ 1-2 սուր խոսք ասող մարդկանց թիրախավորելով․․․Ի՞նչ ասեմ, ի՞նչ կարող եմ ասել մի անձի մասին, որը ինչ-ինչ մութ գործերով է հայտնի, ես հիշում եմ՝ ժամանակին մամուլում եղան հրապարակումներ, որ նա կալանքի տակ է, հետո արդեն հայտնի դարձավ, որ իր հարցերը կարողացել է լուծել՝ երևի շատ է խնդրել Սերժ Սարգսյանին․․․Հետո կարողացավ հասնել նրան, որ Սերժ Սարգսյանն իրեն ՀՌՀ-ում պաշտոն տվեց։ Բայց դե ամեն ինչ անցողիկ է, սա էլ կանցնի։ Ինձ հետաքրքիր է, թե երբ որ գա ժամանակը, ի՞նչ դռներ կփորձի թակել Տիգրան Հակոբյանը։ Ես իրենց հաջողություն եմ մաղթում, մեզ էլ եմ հաջողություն մաղթում, այսպիսի բաներ շատ ենք տեսել, սա էլ կանցնի, կգնա, բայց վստահեցնում եմ, որ գալու է պատասխան տալու ժամանակը»։

Հարցին, թե կոնկրետ պարզաբանե՞լ են՝ ինչի համար են 30 օրով դադարեցրել հաղորդաշարի հեռարձակումը, Թովմասյանը պատասխանեց․

«Պարզաբանվել է, որ կորոնավիրուսի հետ կապված ինձ մոտ եղել են մասնագետներ՝ բժիշկներ, խոսել են վտանգների մասին, թե ինչ է տեղի ունենում երկրում։ Դա եղել է մինչ պատերազմը և ռազմական դրություն հայտարարելը։ Պատերազմը սկսվելուց հետո սա ձայնային հեռաձակմամբ եղել է «Արմնյուզ ռադիոյի» եթերում, խոսվել է միայն կորոնավիրուսի վտանգների մասին։ Իրենք էլ էին առավոտից գիշեր այդ վտանգների մասին խոսում, մի հատ թող վարչապետի գրառումները նայեն․․․ կառչելով սրանից այսպիսի որոշում են կայացրել»։

Կորյուն Սիմոնյան

Հրապարակ

դիտվել է 2355 անգամ
Լրահոս
Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ Զելենսկին պատասխանել է Թրամփի՝ Ռուսաստանի մասին հայտարարությանը Կեղծ լուրերը սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը. Թրամփ Ժամանակն է, որ Վաշինգտոնը ազատվի իսրայելական լոբբիի ազդեցությունից. Արաղչի Ազգային համախմբվածությունը կարող է շտկել իրավիճակը․ Գառնիկ Դանիելյան Զարգացնելով Տիգրանաշենը՝ այն հայկական կմնա նաև գալիք սերունդների համար․ «Ուժեղ Հայաստան» «Այնպես չէ, որ մենք թշնամի ենք». Հովսեփյանը տեղյակ չէր, որ Առուշանյանը «ՔՊ»-ի առաջադրած թեկնածուն է Պարզվում է, որ մինչեւ 18թ. Հայաստանը եղել է ինչ որ մի պետության վասալ, չի ունեցել անկախություն. Հակոբյան Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am