Սակոզիին մեղադրանք է առաջադրվել
BFM-TV հեռուստաալիքը հայտնում է,որ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակում: Փետրվարի 16-ի առավոտյան Սարկոզին հարցաքննության համար ներկայացել է Փարիզի դատարանին կից ֆինանսական հանցագործությունների հետաքննության բաժին և հարցաքննությունը տևել է 12 ժամ: Ֆրանսիայի նախկին նախագահը կասկածվում է ֆինանսական չարաշահումների մեջ, որոնք թույլ է տվել 2012թ. նախագահական քարոզարշավի ժամանակ: Ինչպես պարզել է հետաքննությունը, Սարկոզիի ընտրական քարոզարշավի ժամանակ զգալի բարձրացվել են ծառայությունների գները՝ նպատակ ունենալով ստանալ միջոցներ, որոնք դուրս են այդ սահմանափակումների շրջանակից, որը ֆրանսիական օրենքներով դրված է նախընտրական օրենքների ֆինանսավորման վրա: Մի շարք գնահատականների համաձայն՝ «Բիգմալիոնով» ստացված անօրինական միջոցները հասնում են 10-11 միլիոն եվրոյի:
