Սենատը հետաքննում է աշխատանքից ազատված գեներալ Ֆլինի կապերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ

Գեներալ Մայքլ Ֆլինը, ում ԱՄՆ-ի նախագահ Թրամփը հեռացրել էր իր անվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնից, կարող է լուրջ խնդիրներ ունենալ ոչ միայն Ռուսաստանի հետ ապօրինի համագործակցության կասկածների, այլեւ՝ Թուրքիայի օգտին ապօրինի աշխատելու մեղադրանքների պատճառով: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Ֆլինին Դոնալդ Թրամփն աշխատանքից ազատել էր դեռեւս փետրվարին, այն բանից հետո, երբ պարզվել էր, որ գեներալը թաքցրել է Միացյալ Նահանգների նախագահ Թրամփից եւ փոխնախագահ Փենսից Ռուսաստանի դեսպանի հետ զրույցի ընթացքում Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները վերացնելու հնարավորությունը: Սակայն ԱՄՆ-ի իրավապահները պարզել էին նաեւ, որ 2016 թվականի օգոստոսից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում վերջինիս Flynn Intel ընկերությունը՝ Թուրքիայի շահերն ԱՄՆ-ում առաջ տանելու համար կես միլիոն դոլար է ստանում: Միացյալ Նահանգներում նման գործունեությունն արգելված չէ, եթե այդ մասին տեղեկությունները հրապարակային են, իսկ գումարը ստացող ընկերությունն ու անձը գրանցված են որպես օտար երկրի գործակալ: New York Times-ի հաղորդմամբ սակայն, Մայքլ Ֆլինը սկսել է գումարներ ստանալ ռուսական եւ թուրքական կողմերից նախքան օտար երկրի գործակալի կարգավիճակում գրանցվելը: Փորձելով բացահայտել ճշմարտությունը, Սենատի հետախուզության հանձնաժողովը հետաքննություն է նախաձեռնել եւ օրերս պահանջել Մայքլ Ֆլինից հանձնաժողովին ներկայացնել Flynn Intel ընկերության բոլոր փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ռուսաստանի եւ Թուրքիայի աղբյուրներից ստացված գումարներին: Հինգշաբթի Ֆլինի փաստաբանը հայտարարել է, որ վերջինս հրաժարվում է փաստաթղթեր տրամադրել: Օրենսդիրները սակայն նախատեսում են շարունակել հետաքննությունը, նշում է Սենատի հետախուզության հանձնաժողովի ղեկավար Ռիչարդ Բարը. «Գեներալ Ֆլինի փաստաբանը հայտարարել է, որ նա չի կատարելու մեր պահանջը, մեզ դա չի զարմացնում: Մենք կորոշենք, թե գեներալ Ֆլինի նկատմամբ մեր հաջորդ քայլը որն է լինելու: Իսկ մենք շարունակում ենք լսել բազմաթիվ վկաների եւ նրանց վկայությունները նոր փաստաթղթեր եւ մասնակիցներ են բացահայտում»: Սակայն, գեներալ Ֆլինը կարող է շուտով էլ ավելի լուրջ խնդրի առաջ կանգնել: Հինգշաբթի ԱՄՆ-ի տպագիր մամուլի երկրորդ խոշորագույն սեփականատեր ՄքՔլատչի ընկերությունը, որի կազմում է ԱՄՆ-ի 14 նահանգներում տպագրվող ավելի քան 30 օրաթերթ, հաղորդել է, որ Թուրքիայի շահերն առաջ տանող Ֆլինը, լինելով Դոնալդ Թրամփի խորհրդականի պաշտոնում, խնդրել է կանգնեցնել Դաեշի ահաբեկիչների մայրաքաղաք Ռաքայի գրավման ծրագիրը, քանի որ Ռաքան նախատեսվում էր գրավել քրդական ուժերով, որին դեմ էր Թուրքիան: Ծրագիրն ի կատար է ածվեց միայն այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ արեց Մայքլ Ֆլինին։

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am