Թրամփը կոչ է արել գլխավորել ահաբեկչության դեմ պայքարը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի է ունենում մարդասիրական աղետ։ Թրամփը՝ հանդես գալով ահաբեկչության դեմ պայքարի մասին ելույթով Էր Ռիադում՝ մուսուլմանական երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ ասել է.«Մերձավորարևելյան տարածաշրջանի ներուժը զսպում են արյունահեղությունն ու ահաբեկչությունը: Ռիադի հանդիպումը կարող է դառնալ Մերձավոր Արևելքում, և հավանաբար դրա սահմաններից դուրս խաղաղության մեկնարկ։ Մենք կամրապնդենք առկա միությունները և կստեղծենք նորերը՝ խթանելով անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս»,-ասել է Թրամփը։ Նախագահն առաջարկել է մուսուլմանական երկրներին գլխավորել արմատականության դեմ պաքարը։ Նա կոչ է արել իսլամական երկրներին ապաստան չտրամադրել ահաբեկիչներին։
