Ես ուժեղ չեմ... Ես վախենում եմ քրոջս աղջկա մոտ լացեմ, հուզվեմ, որովհետև ինքն ինձ կնախատի տկար լինելուս մեջ

Գիտեք,ես ուժեղ չեմ,իրոք,շատերն ինձ համարում են ուժեղ մարդ,բայց ես՝ուժեղ չեմ,ես ուժեղ չեմ,երբ տեսնում եմ քեռուս աղջկան,որը Մարտակերտից բնավեր եկել ու հանգրվանել է Վանաձորի հյուրանոցներից մեկում ու ինձ զգոն լինելու հորդոր է անում։Ես ուժեղ չեմ՝ երբ իմ երեխեքը,որ չգիտեն հրթիռն ու ԱԹՍ֊ն ինչ է,ցանցառ վիճակով ապրում են,իսկ նույն քրջոս երեխեն,լինելով սոսկալի տրամաբանված ու իմանալով բոլոր զինատեսակներն ու էդ կրակների տակ մի կերպ Երևան հասած՝ իմ երեխեքի մասին ինձ հույս է տալիս՝ դե լավ իրանք խոխեք են,կզնվում իլ( մի ջղայնացի), էն դեպքում,որ ինքը իմ աղջկանից տարիքով փոքր է։Ես վախենում եմ քրոջս աղջկա մոտ լացեմ,հուզվեմ,որովհետև ինքն ինձ կնախատի տկար լինելուս մեջ ու կզարմանա,որ 41 տարեկանում կարամ հեծկլտամ,երբ իրա քեռիները՝ եղբայրներս, Մարտակերտի ԱԻՆ֊ում են էս պահին աշխատում,իսկ քեռուս թոռը՝ շտապ օգնությունում դիակներ ու վիրավորներ է տեղափոխում։Ես երևի շատ թույլ մարդ եմ,որ անիմաստ նյարդեր եմ բորբոքում ու իրենց՝ իմ սարսափելի մեծ ջանքերով զսպված լացով՝ ջղայնացնում եմ,որովհետև իմ ախպերներն արդեն ֆիքսել են,թե երբ է Մարտակերտում 15 րոպե հրթիռակոծումը դադարում ու էդ ընթացքում թափով վազում են տուն՝ լողանում ու շոր փոխում։Ես ոչ մեկ եմ,ես վախկոտ,անկապ Երևանում ապրող մեկն եմ,որ ամեն բան կինոներ նայելով է պատկերացնում։Էս աղետի վերջը տվեք,իրենք ուժեղ են,դիմացկուն են,բայց ես եմ թույլ............

Գրել է Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը:

դիտվել է 2778 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am