Դասալքության բազմաթիվ դեպքեր ադրբեջանական բանակում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Միջազգային լրատվամիջոցներն ակտիվորեն անդրադառնում են Արցախի ադրբեջանաթուրքական ագրեսիային՝ ահաբեկիչների ներգրավմամբ: Այս օրերին մասնավորաբար ռուսական մի շարք լրատվամիջոցներ գրում են, որ Ադրբեջանի իշխանությունները գերագնահատել են իրենց ուժն այս պատերազմում, իսկ բլիցկրիգը չի աշխատել նույնիսկ Թուրքիայի օգնությամբ: Նշելով կենդանի ուժի և սպառազինության ահռելի կորուստների մասին՝ ռուսական ԶԼՄ-ները գրում են, որ նման իրավիճակում Բաքվին անհրաժեշտ է պատերազմի դաշտ հնարավորինս շատ ուժեր նետել, բայց անգամ «հայրենասիրության դասերի» ֆոնին ավելի ու ավելի քիչ շարքային ադրբեջանցիներ են ցանկանում պատերազմել, և աշխարհազորը ձախողվում է: Մասնավորաբար, infox. ru-ն գրում է. «Նրանցից շատերն արդեն տեսել են իրենց հարևանների զոհերի հուղարկավորությունները, կամ էլ իրենք են թաղել իրենց սիրելիներին:

Եվ հարց է ծագում՝ ինչո՞ւ... փոքր լեռնային տարածաշրջանի համա՞ր, որն, ընդհանուր առմամբ, բացարձակապես ավելորդ է ադրբեջանցիների մեծ մասի համար, ուրիշի գաղափարի համա՞ր, իրենց առաջնորդի՝ հայ հարևաններին դաս տալու ցանկության համա՞ր: Իհարկե, Բաքուն թաքցնում է այս տեղեկատվությունը, բայց, ըստ մի շարք աղբյուրների, արդեն եղել են ադրբեջանական բանակից դասալքության դեպքեր:

Սովորական քաղաքացիական անձինք չեն ցանկանում զոհվել իրենց նախագահի համար: Նրանք ուզում են ապրել, աշխատել և դաստիարակել իրենց երեխաներին: Եվ նրանք չեն ցանկանում, որ երեխաները իրենց հայրերին այցի գան գերեզմաններում»: Ի դեպ, մի շարք այլ լրատվամիջոցներ էլ նշում են՝ ինչքան էլ ալիևյան կլանը փորձում է ճշմարտությունը թաքցնել իր ժողովրդից, այս հողի վրա Ադրբեջանում հասունանում են մեծ դժգոհություններ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 994 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am