Դավիթ Շահնազարյանը կոչ է անում 2019 թվականը դարձնել Արցախի միջազգային ճանաչման տարի

Ըստ Դավիթ Շահնազարյանի՝ Արցախի վրա կախված վտանգը Հայաստանի իշխանություններն են

News.am. Այս տարի եղան քաղաքական ցնցումներ եւ հասարակական տեղապտույտներ, տեղի ունեցավ իշխանափոխություն, որը կոչվեց հեղափոխություն․ Ամանորի ուղերձում ասել է Դավիթ Շահնազարյանը՝ գնահատելով անցնող տարվա քաղաքական իրադարձությունները․ «Հասարակությունում կար մեծ դժգոհություն իշխանությունների նկատմամբ, որը կուտակվել էր տարիների ընթացքում, այդ դժգոհությունը վերածեցին համատարած ատելության, եւ արդյունքում՝ սիրո փոխարեն ատելություն, համերաշխության փոխարեն մասնատված հասարակություն։ Անցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ընտրություններն ուղեկցվում էին վարչական ռեսուրսի աննախադեպ օգտագործմամբ, իրավապահ մարմինների կողմից քաղաքական հետապնդումներով, ընտրություններն անցան կեղծիքներով, արդյունքում ունեցանք խորհրդարան, որը քաղաքական մարմին չէ, այլ վերածվել է գործող իշխանության, ավելի ճիշտ՝ մեկ անձի քվեարկության վարչության ընդամենը։ Բազմաթիվ խոստումները, որոնք տրվել էին հասարակությանը, ոչ մի կերպ չեն կատարվել, եւ մենք այսօր ունենք թուլացած պետականություն, մասնատված հասարակություն, օրենքի փոխարեն մեկ անձի կամք, եւ արդարադատության փոխարեն մեկ անձի կարծիք, ունենք քաղաքական մեկուսացում, ըստ էության՝ ոչ միայն մեր բոլոր հարեւանների կողմից, այլեւ մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից»։ Սակայն, ըստ Շահնազարյանի, գլխավոր վտանգը սպառնում է Արցախին․ «Ամենամեծ վտանգը, որ այսօր կա, Արցախի Հանրապետության վրա կախված վտանգն է, եւ այդ վտանգը գալիս է ոչ թե Ադրբեջանից կամ Թուրքիայից, այդ վտանգը Հայաստանի գործող իշխանություններն են։ Բանակցային գործընթացում մենք ունենք արդեն անշրջելի կորուստներ, իշխանության գործունեության արդյունքում՝ մայիսից մինչեւ այսօր, միայն Նախիջեւան-Հայաստան սահմանագծում հակառակորդը վերահսկողություն է սահմանել մի քանի հազար հեկտարի վրա, Արցախի եւ Ադրբեջանի շփման գծում հակառակորդը մեծ արագությամբ նորանոր ռազմական շինություններ է պատրաստում, որոնք ունեն հարձակողական բնույթ»։ Դավիթ Շահնազարյանը կոչ արեց 2019-ը դարձնել Արցախի պաշտպանության եւ միջազգային ճանաչման տարի․ «Ես դիմում եմ ՀՀ քաղաքացիներին, ես դիմում եմ ԱՀ քաղաքացիներին եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, մեզ անհրաժեշտ է լինելու մեր միասնականությունը, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 1988 թվականին, այն միասնականությունը, որը մենք ցուցաբերեցինք 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ։ Շնորհավորելով բոլորիդ Նոր տարին՝ ես կոչ եմ անում, որ 2019-ը, որը շատ բարդ տարի է լինելու մեր բոլորի համար, դարձնել Արցախի պաշպանության տարի։ Ես դիմում եմ առաջին հերթին սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, հատկապես Արեւմտյան Եվրոպայի եւ Միացյալ Նահանգների կազմակերպություններին, կոչ եմ անում 2019 թվականը դարձնել Արցախի միջազգային ճանաչման տարի, բոլոր ուժերը եւ ջանքերը ներդնել այդ ուղղությամբ եւ աշխատել ձեր երկրներում հնարավորինս արդյունավետ։ Արցախը ունի մեր բոլորի պաշտպանության կարիքը։ Ես շնորհավորում եմ առաջին հերթին մեր սպաներին եւ զինվորներին, որոնք առաջին գծում են, եւ ուզում եմ վստահություն հայտնել, որ մենք իրար հետ կկարողանանք չեզոքացնել բոլոր այդ վտանգները»։

Ուղերձը հրապարակվել է 2018 թվականի դեկտեմբեր 31-ին

 

դիտվել է 1679 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am