Արտակարգ դեպք Շիրակի մարզում

Երեկ՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Շիրակի մարզի Սպանդարյան գյուղի բնակիչ, 39-ամյա Արտակ Հարությունյանը Փանիկ գյուղի 2-րդ փողոցում իր վարած RAV 2203 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Փանիկ գյուղի բնակիչներ, 18-ամյա Ռազմիկ Մարգարյանին, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու Ավստրիական հիվանդանոց , 17-ամյա Դավիթ Մարկոսյանին, 17-ամյա Ժաննա Բեգոյանին, 18-ամյա Լյուդմիլա Բոյաջյանին, 19-ամյա Մայրանուշ Կարապետյանին և 15-ամյա Ռևիկ Ճավռշյանին: Վերջիններս էլ տեղափոխվել են Արթիկի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար, ոստիկանության գնդապետ Գագիկ Վարդանյանի, վաշտի հրամանատարի տեղակալ Սուքիաս Գրիգորյանի և դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արթիկի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Խորեն Բարխոյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Վոլոդյա Լոռեցյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Վարորդը ենթարկվել է փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմած) վիճակում: Նրա խմածության աստիճանը եղել է 80 տոկոս: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկված բոլոր երեխաները սովորում են Փանիկ գյուղի միջնակարգ դպոցում և այդ պահին «Վերջին զանգի» տոնական հանդեսի փորձ անելիս են եղել: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am