«Ձեզ կոռեկտ պահեք». Փոստանջյանը` Մուկուչյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այսօր՝ մայիսի 21-ին, քննվում է Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին «Երկիր Ծիրանի» կուսակցության դիմում- բողոքը: Նիստի մեկնարկին Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ դիմումը ներկայացվել է կուսակցության լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանի կողմից: Կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն ու նրա համախոհները հայտարարեցին, որ Գաբրիելյանը պատշաճ ծանուցված չի եղել այսօրվա նիստի վերաբերյալ, հետեւաբար նա չի կարողացել ներկայանալ նիստին, քանի որ Գյումրիում է այս պահին: Նշենք, որ Տիգրան Մուկուչյանի դիտարկումը, թե նիստին պետք է մասնակցի դիմումը ներկայացրած Արմեն Գաբրիելյանը, դժգոհություն առաջացրեց: Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ եթե իրենց թույլ չտրվի մասնակցել այս նիստին, դա կդիտվի որպես իրավունքի խախտում եւ իրենք դա կվիճարկեն դատարանում: ԿԸՀ նախագահը կրկին հիշեցրեց, որ դիմում-բողոք ներկայացվել է լիազոր ներկայացուցիչ Գաբրիելյանի կողմից, որևէ այլ դիմում չի ներկայացվել, հետեւաբար նշված հարցի քննության ժամանակ այդ դիմումն է քննարկվելու, իսկ դիմումատուն էլ պատշաճ կարգով տեղյակ է եղել այդ մասին: Մուկուչյանի խոսքով, իրենք ապացույցներ ունեն, որ հեռախոսազանգով տեղեկացվել են նիստի օրվա եւ ժամի մասին եւ Փոստանջյանը, և Գաբրիելյանը: Այս հայտարարությունից հետո Փոստանջյանը կանգնեց եւ սկսեց տեղից խոսել: «Հասկացանք, նստեք, նստեք, նստեք»,- Փոստանջյանին դիմեց Տիգրան Մուկուչյանը: Կուսակցության առաջնորդը, սակայն, շարունակում էր խոսել: «Ձեզ կոռեկտ պահեք»,- ԿԸՀ նախագահին դիմեց Փոստանջյանը, ինչին ի պատասխան Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Երևում է, թե ով է իրեն կոռեկտ պահում, նստեք»: Մանրամասները` այստեղ.

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am