Ռոբերտ Քոչարյանը կրկին մեկնել է Արցախ
Մեր ունեցած տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ կրկին մեկնել է Արցախ:
Ռոբերտ Քոչարյանը ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին Արցախ էր մեկնել՝ կրտսեր որդու՝ Լեւոն Քոչարյանի հետ, և մի քանի օր անց վերադարձել Հայաստան:
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Արցախում և Հայաստանում ռազմական դրություն և համատարած զորահավաք է հայտարարվել։
