«Հոգեբանական բարդույթ և մոլուցք»․ Լապշինը՝ Հադրութը գրավելու մասին Ալիևի կեղծ հայտարարության մասին

ՌԴ, Իսրայելի քաղաքացի, հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն իր ֆեյսբուքյան էջում կրկին անդրադարձել է ԼՂ հակամարտության սրմանը, մասնավորապես Ադբրեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանն առ այն, որ «իր երկրի զինված ուժերը գրավել են Հադրութը»:

«Հադրութի գրավման մասին հապճեպ հայտարարած և խայտառակված Ալիևի շուրջ շարունակվում է տրագիկոմեդիա ծավալվել: Հիշեցնեմ, որ չորս օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ Հադրութը վերցրել են, այն դեպքում, երբ դա սուտ էր, և ի դժբախտություն Ալիևի քաղաքը ոչ միայն չէին վերցրել, այլև այնտեղ էին գտնվում ռուսական հեռուստաալիքների միանգամից մի քանի նկարահանող խմբեր և ռեպորտաժներ էին վարում։ Այսպիսով, ակնհայտ դարձավ, որ Ալիևին պարզապես հիմարացնում են իր իսկ գեներալները, որոնք պետության ղեկավարին ապատեղեկատվություն են հայտնում ռազմաճակատի իրավիճակի մասին»,- գրել է Լապշինը։

Նա նաև անդրադարձել է Ադրբեջանում ռուս լրագրող Սեմյոն Պեգովի դեմ հարուցված քրեական գործին։

«Հոխորտալից հայտարարեցին, որ քրեական գործ է հարուցվել լրագրող Սեմյոն Պեգովի դեմ, որը Հադրութը նկարահանող ռուս լրագրողների թվում էր: Այսինքն, իրեն խաբելու համար նա չի պատժել իր գեներալներին, սակայն որոշել է անձնական վրեժ լուծել ռուս լրագրողից»,- գրել է բլոգերը։

Լապշինի խոսքով՝ «արդեն 4-րդ օրն է, ինչ Ալիևն անընդմեջ իր բոլոր ուժերը նետում է Հադրութը գրավելու ուղղությամբ»։

«Հանուն ինչի՞։ Հոգեբանական բարդույթ և մոլուցք։ Նրա համար կարևոր է կոնկրետ Հադրութում բարձրացնել ադրբեջանական դրոշը, լուսանկարել այն և, ըստ էության, այդքանը, դրանից հետո կարելի է խայտառակվելով փախչել Հադրութից և պատերազմն ավարտել։ Սկզբունքային հարց է: Պետության ղեկավարն իսպառ անտեսում է այն փաստը, որ Հադրութն իրենց հիմա պետք չէ. դա ծուղակ է, որ ռազմավարական առումով պետք էր սկսել Ֆիզուլիից (արդեն ուշ է), և դա թույլ կտար մաքրել թևը և ճանապարհ բացել դեպի Ստեփանակերտ։ Բայց ոչ ։ Նա կսպանի իր հազարավոր զինվորների, նա կպարտվի պատերազմում, սակայն իր համար կարևոր է ապացուցել անձամբ Սեմյոն Պեգովին, որ դրոշը կլինի այնտեղ, որտեղ նա խոստացել էր իր ելույթում»,- գրել է Լապշինը։

դիտվել է 778 անգամ
Լրահոս
Թուրքիան գազ կմատակարարի Հյուսիսային Կիպրոսին Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը Բաքվում հայ գերիների «դատավարության» նոր նիստ է անցկացվել Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ կան վիրավորներ Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները Առաջին կարգի նախազգուշացում Ոստիկանություն տեղափոխված «Tesla»-ում հայտնաբերվել է Ձեր արձագանքը կարող է փոխել այս անտանելի մթնոլորտը ՔՊ-ական Արեն Մկրտչյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից ԱԺ ընդդիմադիր կին պատգամավորները հանդես են եկել Արեգնազ Մանուկյանին աջակցության հայտարարությամբ Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա Հանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ Ծառուկյանի Վահագն Արսենյանը հրաժարական է տվել Մալաթիա–Սեբաստիայի թաղապետը հրաժարական է տվել Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրում հրդեհ է բռնկվել․ 4 մարտական հաշվարկ է մեկնել Կեղծ աճուրդով տիրացել են 1.3 հեկտար հողատարածքի. Գագիկ Խաչատրյանի կինը՝ մեղադրյալի աթոռին Գետին «տապալվում» էր ոչ միայն Ծառուկյանը Կհիշե՞ք Հայաստանում վերջին անգամ երբ է խոշոր զորավարժություն անցկացվել. Արթուր Խաչատրյան Ոստիկանները հայտնաբերել են Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից Հայաստանի ուժային եռամարտի ֆեդերացիան իր զորակցությունն է հայտնել Գագիկ Ծառուկյանին Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը Գետահովիտ բնակավայրի Խաչաղբյուր գետից 19-ամյա պայմանագրային զինծառայողի մարմին է դուրս բերվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am