«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը գրում է. «Խուսափել սիրիական սցենարից ——————— Հրադադարը չի հաստատվում, քանզի Թուրքիան դժգոհ է մոսկովյան փաստաթղթից։ Դա է պատճառը, որ Ադրբեջանին քսի են տալիս Արցախի վրա։ Էրդողանն Ալիևի ձեռքերով խաղում է կրակի հետ և դառնում մահերի պատվիրատու։ Այլևս ակնհայտ է, որ Ադրբեջանում խամաճիկային իշխանություն է և կառավարվում է Անկարայի կողմից։ Թուրքիան ուզում է մեր տարածաշրջանում «թաղ նայող» դառնալ ու կիսել այդ կարգավիճակը Ռուսաստանի հետ։ Ինչպես որ դա անում է Սիրիայում ու մասամբ՝ Լիբիայում։ Ռուսները հասկացնում են, որ այստեղ «ասողը» միայն իրենք են և թույլ չեն տա Թուրքիային քիթը խոթել պաշտոնապես (ոչ պաշտոնապես Թուրքիան արդեն մտել է Ադրբեջան ու կռվում է Արցախի դեմ)։ Առայժմ հայտարարությունների ու նյարդերի պայքար է գնում։ Մոսկվան ու Անկարան ատամներ են ցույց տալիս։ Այդ ընթացքում մերոնք մարտի դաշտում իրենց կյանքի ու առողջության գնով փորձում են գոնե չթուլացնել հայկական դիրքերը դիվանագիտական դաշտում և այլոց «ռազբորկաներում»։ Բանակն իր գործն անում է ուժերի գերլարումով։ Գնդակը քաղաքական ղեկավարության դաշտում է։ Մեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի թշնամուն հրադադար պարտադրելը, թիվ մեկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ճիշտ աշխատելը և Հայաստանն ու Արցախը Սիրիայի չվերածելը։ Այլ կերպ ասած՝ խելք, միտք, կամք, կոմպետենտություն, աշխատասիրություն և համառություն է պահանջվում։ Եվ այդ ամենը՝ լուռ, առանց էժանագին փիառի և հավասարակշռված վարքագծով»:
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը