«Մոտավոր հաշարկով՝ մեր բանակը ոչնչացրել է թշնամու զինտեխնիկայի 40 տոկոսը»

«Իրատեսի» զրուցակիցն է ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ։

-Պատերազմը թեեւ չի ավարտվել, բայց եթե դասակարգելու լինենք թշնամու գործի դրած մարտավարական եւ ռազմավարական հնարքները, ի՞նչ պատկեր կստանանք։

-Թշնամին իր առջեւ առաջնային մեկ խնդիր էր դրել՝ հարձակվել մեծ ուժերով ու պաշտպանական բնագծի ճեղքում առաջացնելով, թե՛ դիրքային, թե՛ մարտավարական առաջխաղացում ունենալ։ Ըստ իրենց առջեւ դրված մարտավարական պլանի՝ բնագծի ճեղքումը 3-4-րդ օրը պետք է կայանար, բայց մեր զինված ուժերը կարողացել են դիմակայել թշնամու ուժգին հարվածներին ու անել հնարավորը դա թույլ չտալու համար: Ինչ վերաբերում է կիրառված զենքերին, ապա պաշտոնական տարբեր մակարդակներում հակառակորդը հայտարարել ու հայտարարում է, որ օգտագործել է իր զինանոցի 100 տոկոսը, ինչի մեջ մտնում են Իսրայելից, Բելառուսից, Ռուսաստանից ու Թուրքիայից ձեռք բերված զենքերը: Կարճ ասած՝ Ադրբեջանը պատերազմում է հնարավոր ամեն ինչով՝ սկսած վարձկաններից, ավարտած անօդաչու թռչող սարքերով ու հեռահար հրթիռներով:

-Դուք եւ՞ս այն համոզմանն եք, որ թուրքական ձեռագիրը նկատելի է պատերազմի առաջին իսկ օրվանից:

-Այս պատերազմը ամիսների, նույնիսկ տարիների մշակված գործողություն է, եւ թուրքական հետքը, համեմված ՆԱՏՕ-ի ոճով ու գործիքակազմով, տեսանելի է հենց սկզբից՝ սեպտեմբերի 27-ից: Վերլուծելով գործողությունների, դեպքերի հաջորդականությունն ու տրամաբանությունը՝ առաջին հայացքից թվում է, թե «փայլուն օպերացիա» են մշակել, բայց տարբեր փաստեր իրար կողքի դնելով՝ հստակորեն գծագրվում է՝ թե՛ Թուրքիան, թե՛ նրա կրտսեր եղբայր Ադրբեջանը գերագնահատել են իրենց ուժերը:

-Բոլորն են ասում, որ այս պատերազմը, ի տարբերություն 1990-ականների ու Ապրիլյանի, առավել քան լայնամասշտաբ է: Ի՞նչ մասշտաբների ու համեմատության մասին է խոսքը:

-Տարբերությունը, բնականաբար, շատ մեծ է: Անօդաչու թռչող սարքերն առաջին անգամ թեեւ Ապրիլյանի ժամանակ են օգտագործվել, բայց այժմ տեսնում ենք, թե ինչ ինտենսիվությամբ են դրանք փորձում Արցախ «ներխուժել»: Ի տարբերություն ներկա պատերազմի՝ Ապրիլյանի ժամանակ Սիրիայից կամ այլ տեղերից ներգրավված վարձկաններ էլ չկային: 2016-ին թշնամու հարվածային ուժն այդ մաշտաբների չէր հասնում, իսկ այս պահի դրությամբ մենք մոտ 500 տանկ ու զրահատանկային տարբեր տեխնիկա ենք չեզոքացրել, այդ թվում՝ «ՏՕՍ» եւ «Սմերչ» համակարգեր: Մոտավոր հաշվարկով՝ թշնամու զինտեխնիկայի 40 տոկոսը մեր բանակը կարողացել է ոչնչացնել: Այդ թվերի իսկությունն ապացուցում է նաեւ Ադրբեջանի ռազմաքաղաքական էլիտայի հռետորաբանությունը: Դեռեւս երկու շաբաթ առաջ կոշտ ելույթներով հոխորտացող մեր «հարեւաններն» այժմ առավել մեղմ բառապաշարի են անցել, իսկ դա, առաջին հերթին, մեր բանակի ու զինված ուժերի ճիշտ եւ գրագետ աշխատանքի արդյունքն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1153 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am