Ամերիկյան ընկերութունը լքել է Ադրբեջանը
Ամերիկյան նավթագազային Exxon South Caspian Limited ընկերությունը, որը մտնում է Exxon Corporation-ի կազմ, հայտարարել է Ադրբեջանում իր բաժանմունքի փակման մասին: Այս մասին, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Exxon South Caspian Limited ընկերությունը 1999 թվականին ձեռք էր բերել Բաքվից 180 կմ հեռավորության վրա Կասպից ծովում «Արազ-Ալով-Շարգ» հանքահորում 15 տոկոս բաժնեմասը: Նավթի համաշխարհային գների անկումից հետո Ադրբեջանից հեռացել են նավթի եւ գազի ոլորտում աշխատող բազմաթիվ արտասահմանյան ընկերություններ: