Պուտինյան հրադադար․ ի՞նչ արձանագրվեց Մոսկվայում և ի՞նչ է պետք անել (7or.am)

Եվ այսպես, Մոսկվայում ավարտվեցին եռակողմ բանակցությունները Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների մասնակցությամբ։ Դա տեղի ունեցավ անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ։ Ավելի ճիշտ՝ ճնշմամբ։

11 ժամ, համաձայնության 4 կետ և ժամանակավոր հրադադար։ Սրանք են բանակցությունների ամփոփ արդյունքները։ Հարցն այն է, թե ինչքանով կյանքի կկոչվեն բանակցային կետերը, երբ և ինչ ձևով։

Մոսկովյան գործընթացի գլխավոր ձեռքբերումը կրակի դադարեցման համաձայնությունն է։ Այդ մասին նշված է 1–ին կետում։ Համաձայնության 2–րդ կետում խոսվում է հրադադարի դետալների մասին։

«Կինոն» սկսում է 3–րդ և 4–րդ կետերում։ Այդտեղ նշվում է, որ պետք է տեղի ունենան, այսպես կոչված, սուբստանտիվ բանակցություններ՝ հիմնական սկզբունքների շրջանակներում, իսկ բանակցային ձևաչափը չի փոխվում։

Ի՞նչ արձանագրվեց Մոսկվայում

1․Ադրբեջանական բլից–կրիգը չի հաջողվել, բայց մեր բանակի ապահոված արդյունքները մեզանում վարվող քարոզչությանը համարժեք չեն, քանզի հյուսիսային ու հարավային ճակատներում կան որոշակի խնդիրներ․․․

2․Պաշտոնական Երևանն ընդունել է, որ բանակցություններ է վարել պատերազմից առաջ ու շարունակելու է վարել դրանից հետո, մինչդեռ պարբերաբար հայտարարվում էր, թե, իբր, բանակցություններ Ադրբեջանի հետ չկան, քանզի ՀՀ վարչապետը նման մանդատ չունի։

Մոսկվայում ՀՀ–ն ընդունեց, որ բանակցելու է Արցախի հարցի շուրջ, այն էլ՝ առարկայական ու դետալային մակարդակով։ Փաշինյանի «Մյունխենյան» կոչված սկզբունքներն, ըստ այդմ, դարձան ընդամենը լայքեր հավաքած ՖԲ ստատուս։

«Մենք ոչ թե բանակցում ենք, այլ շփվում, զրուցում, տեղեկություններ փոխանակում» ոճի «կռուտիտների» փուլն ավարտվեց։ Սուտը պրծավ։

3․«Ես իմ սեփական կետից եմ բանակցում»,–հայտարարում էր Փաշինյանը։ Մոսկվայում դա հերքվեց։ Նա շարունակելու է այն կետից, որը եղել էր, բայց շարունակելու է դաժան գնով։

Մոսկվայում նաև պաշտոնապես «ջրվեցին» 2016–ի ապրիլյան պատերազմից հետո մեր դիվանագիտական ձեռքբերումները շփման գծում մոնիտորինգ իրականացնելու մասին։ Այդ ձեռքբերումները ոչ պաշտոնապես «ջրվել» էին Դուշանբեում սկիզբ առած Փաշինյան–Ալիև «վերելակային» տխրահռչակ դիվանագիտության միջոցով։ Մոսկվայում պաշտոնապես զրոյացվեցին Սանկտ Պետերբուրգում և Վիեննայում կնքած համաձայնագրերը, որոնք նոր պատերազմի զսպաշապիկ էին։ Միջազգային մոնիտորինգի մասին արդեն բոլորը մոռացել են։ Երևանն էլ այլևս չի կարող հիշեցնել, քանզի Դուշանբեում ինքն է մոռացության տալու գործընթաց նախաձեռնել։

4․Վարչապետ դառնալուն պես Փաշինյանը հայտարարել էր, որ Արցախը պետք է նստի բանակցային սեղանի շուրջը, քանզի ինքը չի կարող Ստեփանակերտի անունից բանակցել։

Մոսկվայում արձանագրվեց, որ բանակցային ձևաչափը չի փոխվել։ Պաշտոնական Ստեփանակերտը բանակցային սեղանին չկա, այսինքն՝ Փաշինյանի հերթական խոստումը չիրականացավ։

Եթե ռազմի դաշտում այլ արդյունք լիներ, Արցախը կնստեր բանակցային սեղանի շուրջ, ինչպես որ նստել էր 1994–ին կնքած հրադադարի շուրջ բանակցություններում։

5․Ալիևը մոսկովյան բանակցություններից առաջ խուլիգանական ու փողոցային բառապաշարով հարձակվել էր Նիկոլ Փաշինյանի վրա՝ հրապարակավ նշելով իր պահանջները։ Հայկական կողմից ոչ դուխով, ոչ էլ անդուխ պատասխան չեղավ Ալիևին։

Ադրբեջանական կողմը խոսում էր ազատագրված շրջաններից հայկական զորքերը դուրս բերելու մասին (Ալիևը հայտարարում էր 5 շրջաններից զորքերի դուրս բերման գրաֆիկի մասին)։ Հայկական կողմն Արցախի անկախության ճանաչման հարցն էր փորձում համաձայնեցնել տարբեր մայրաքաղաքների հետ, սակայն դատելով ամենից՝ առայժմ անարդյունք։

6․Զինադադարի տողատակերում նոր պատերազմի մասին անոնս կա։ Քանզի կողմերն իրարամերժ տեսակետներ ունեն։

Մենք՝ որպես ազգ և ՀՀ քաղաքացիներ, այս կարճատև հրադադարը պետք է օգտագործենք մեր երկրի ներսում քաղաքական որոշումներ կայացնելու համար (ի դեպ, այս տողերը գրելու պահին կրակը դեռ չէր դադարեցվել, մինչդեռ 12։00–ն անցել էր)։

Պետք է հասկանալ, որ սա ոչ թե Արցախի, այլ Հայաստանի գոյության խնդիրն է։ Մենք այսպիսի պետություն, այսպիսի որակի կառավարում և այսպիսի որակի առաջնորդություն չենք կարող մեզ թույլ տալ։ Դա մեծ շռայլություն է։ Հանցավոր շռայլություն։ Ինքնակործան շռայլություն։

Թուրքիան ու Ադրբեջանը, օգտվելով պաշտոնական Երևանի ներքին ու արտաքին քաղաքական կոպիտ սխալներից, մեր ատամները հաշվեցին ու անցան գրոհի։ Նրանք չեն հանգստանալու։ Հետևաբար՝ մենք դատապարտված ենք արագ ու որակական ներքին փոփոխությունների, մենք դատապարտված ենք հաղթանակի։

7or.am

դիտվել է 1811 անգամ
Լրահոս
«Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) #ՀԻՄԱ․ ՇՏԱՊ. Ադրբեջանը Արցախում զորավարժություններ է անցկացնում. ինչն է թիրախում․ Մալխասյան (video) Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ է նվաճել Տղամարդը փորձել է ինքնասպանություն գործել Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Քըրքորյան փողոցում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա վիրավոր Էրդողանի ելույթի ժամանակ Իսրայելի պատվիրակությունը լքել է ՄԱԿ-ի դահլիճը Հերթական մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկան»՝ Երևանում. հայտնաբերվել են պարկուճներ, արնանման հետքեր Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով Կառավարությունը հարկային արտոնություն է տալիս Վայոց Ձորի մարզպետի ընտանիքին պատկանող «Ջերմուկ գրուպ»-ին. «Aysor.am» Առինջում հողերն օրենսդրական խախտումներով օտարվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններին ՆԳՆ քրեական ոստիկանները «օրենքով գողերի» են ձերբակալել Հույս ունենք, որ Նյու Յորքում իրանական կողմի հետ միջնորդների միջոցով կայացած խորհրդակցությունները կլինեն կառուցողական և խոստումնալից. Ուիթքոֆ Հանրապետության տարածքում տեղումներ չեն դիտվի. եղանակի տեսություն Շտապ կոշիկների հավաքածու պատվիրեք, Փաշինյանը ու ԱԱԾ–ն արդեն մոտիկ են․ փաստաբան (video) ՆԳՆ-ն առաջարկում է բանակից ազատել Ոստիկանությունում և Փրկարար ծառայությունում ծառայություն ընտրողներին․ առաջին փուլում նախատեսված է 70 տեղ. Factor.am «Սասուն Միքայելյա՛ն, տակա՛նք, պատասխան տուր՝ ինչի էին քեզ ուզում գն*шկшհшրեին»․ Տիգրան Չոբանյան (video) ԱՄՆ-Իրան հակամարտության ռազմական նոր փուլը կվերսկսվի՞, թե՞ ոչ․ Արտակ Զաքարյան «Ո՞ր հայրենիքի». Տիգրան Աբրահամյանը՝ Արմեն Գրիգորյանին մեդալով պարգևատրելու մասին Մեր շունչը պիտի չհերիքեր Գանձասարի, Դադիվանքի, Ամարասի, Ծիծեռնավանքի պակասությունից. բայց ապրո՛ւմ ենք. Միքայել սրբազան ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին բարձրագույն դիվանագիտական աստիճան է շնորհվել. «Ժողովուրդ» ԵԱՏՄ-ում ապրանքների տեղաշարժի համար Ռուսաստանի ՍՊՈՏ համակարգը չպետք է խոչընդոտ դառնա․ Սլեպնև
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am