ԱԺ-ում ավարտվեց հանձնաժողովների նախագահների ընտրությունը: Քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցեց 94-ը, որոնցից 1-ն անվավեր է ճանաչվել:
6-րդ գումարման ԱԺ-ում կգործի 9 հանձնաժողով:
Այսպիսով Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում ՀՀԿ խմբակցությունն առաջարկած ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 80 պատգամավոր , դեմ` 13, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ:
Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ծառուկյան» դաշինքի կողմից առաջարկած է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 73 պատգամավոր, դեմ՝ 17 , անվավեր` 4:
Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում ՀՀԿ-ի առաջադրած Արմեն Աշոտյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 56 պատգամավոր, դեմ՝ 36 , անվավեր` 2:
Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 81 պատգամավոր , դեմ`11, անվավեր`2 :
«Ծառուկյան» դաշինքը Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովում առաջարկվել է Վարդան Բոստանջյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 85 պատգամավոր , դեմ՝ 7 , անվավեր` 2:
Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում առաջադրվել է ՀՀԿ-ական Հրայր Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 78 պատգամավոր , դեմ`16 , անվավեր՝ 0:
Տնտեսական հարցերի հանձնաժողովում՝ Խոսրով Հարությունյանի թեկնածությանը կողմ է 78 քվեարկել, դեմ` 15, անվավեր՝ 1:
Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանի թեկնածությունը կողմ է քվեարկել 87 պատգամավոր , դեմ`6, անվավեր 1:
Ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ Գագիկ Մինասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 92 պատգամավոր , դեմ 1` , անվավեր` 1:
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան
Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը