Թուրքիան նպատակ ուներ հասնել ՀՀ սահման, փակել Լաչինի միջանցքը, Արցախը թողնել շրջափակման մեջ. Վաղարշակ Հարությունյան. video
Որպեսզի գնահատենք, թե ինչ խնդիր է դրել Ադրբեջանն իր առջեւ սկսելով այս մարտական գործողությունները, պետք է դա անպայման կապենք Թուրքիայի հետ: Այս մասին «Զինուժ» հաղորդաշարի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչ գերխնդիր ուներ Ադրբեջանն ի սկզբանե այսպիսի լայնածավալ մարտական գործողություններ սանձազերծելիս եւ ինչի կարողացավ հասնել անցած 12 օրերի ընթացքում:
