ԵԱՏՄ գյուղատնտեսության ոլորտում Խնդիր է դրված ընդլայնել ինքնաբավության սպեկտրը. Միշուստին
Մենք քննարկել ենք մինչեւ 2025 թվականի ռազմավարության նախագիծը, եւ փաստաթուղթը, ընդհանուր առմամբ, համաձայնեցվել է, այն նախատեսվում է ընդունել Գերագույն Եվրասիական տնտեսական խորհրդում, որը անհրաժեշտ հիմք է ստեղծում Միության երկրների առաջադեմ տնտեսական զարգացման, դրա ազդեցությունը միջազգային ասպարեզում ամրապնդելու համար` ելնելով գերակա ոլորտներից: Այս մասին Երևանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի երկրների վարչապետների հանդիպմանը հայտարարեց Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը:
