«Ժերեբյովկայով շահած» ԱԺ աշխատասենյակներն ու անսենյակ մնացած պատգամավորները/տեսաշար/

6-րդ գումարման ԱԺ-ում պատգամավորների մեծ մասը դեռևս աշխատասենյակ չունի:   «Ելք» խմբակցությունը ժամանակավորապես զբաղեցնում է «ՀԱԿ» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի և խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի սենյակները: «Ելք»-ի պատգամավորներն այդքան էլ գոհ չեն սենյակներից (դրանք վերանորոգված չեն Aysor.am): Նշենք, որ խմբակցությանը դեռևս սենյակ չի տրվել, մինչդեռ ենթադրվում է, որ նրանք կզբաղեցնեն ՀԱԿ պատգամավորների աշխատասենյակները: Խմբակցության սենյակի դռան վրա դեռևս փակցված է ՀԱԿ-ի ցուցանակը: Արդեն իսկ իր աշխատասենյակն ունի ՀՀ ԱԺ նորընտիր փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Վերջինս զբաղեցնում է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի աշխատասենյակը: Ինչ վերաբերում է ԱԺ մեկ այլ փոխնախագահ Միքայել Մելքումյանին, ապա վերջինս Aysor.am-ի թղթակցին ասաց, որ դեռևս աշխատասենյակ չունի, քանի որ նախապես 3-րդ փոխնախագահի համար սենյակ չի առանձնացվել:   ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանն արդեն հասցրել է իր նոր աշխատասենյակ տեղափոխվել: Սամվել Ալեքսանյանը զբաղեցնում է Առաքել Մովսիսյանի աշխատասենյակը, որն ԱԺ ամենամեծ աշխատասենյակներից է: Լրագրողների հարցերին, թե ինչո՞ւ է իր աշխատասենյակն ամենաընդարձակներից մեկը, Ալեքսանյանն ասաց. «Ժերեբյովկայով եմ շահել»: ՕԵԿ խմբակցության սենյակները դեռևս զբաղված չեն: Հեղինե Բիշարյանի աշխատասենյակի դռան վրա փակցված է Հարություն Ղարագյոզյանի անունը, մինչդեռ վերջինս երեկ վայր դրեց պատգամավորի մանդատը: Իսկ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի աշխատասենյակը զբաղեցնելու է ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին ևս դեռևս աշխատասենյակներ չեն հատկացրել:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am