Ծանր մարտեր են նաեւ դիվանագիտական հարթակում. Ինչ է ամրագրվելու պատերազմից հետո

«Իրատես» թերթը գրում է. «Որքան մարտի դաշտում թեժանում են ռազմական գործողությունները, նույնքան բարդանում է դիվանագիտական խողովակներով այս ամենի դեմն առնելը։ Թեեւ հասարակությանը տեսանելի չէ, թե ինչ է քննարկվում պետության ղեկավարների մակարդակով, բայց միայն այն, որ Հայաստանի վարչապետն ու Ռուսաստանի նախագահը 5 անգամ հեռախոսազրույց են ունեցել, ՌԴ տարբեր պաշտոնյաներ այս օրերին հայ գործընկերների հետ ակտիվ քննարկումների մեջ են, փաստում է, որ բավական բարդ իրավիճակ է նաեւ բանակցային հարթակում։

Թեեւ հասարակությանը հետաքրքրում է բացառապես կոնկրետ արդյունքը, այսինքն, ժամ առաջ ավարտված պատերազմը, սակայն էական է, որ այդ ավարտը նաեւ ճիշտ ամրագրվի։

Ռազմի դաշտում իրավիճակը հստակ է, ՀՀ զինված ուժերն իրենց առաջադրանքը փայլուն են կատարում, մնում է, որ դա առաջիկա բանակցություններում միս ու արյուն ստանա։ Ծանր մարտեր են այսօր նաեւ դիվանագիտական դաշտում, այս հաղթանակն էլ հեշտ չի տրվելու, մեծ պատրաստվածություն է պետք, հայկական շահերի ճիշտ շեշտադրում։

Չպետք է մոռանալ, որ կրակի դադարեցման հրապարակային կոչերը, Հայաստանի շահերի մասին բարձրաձայնումները մի բան են, բուն բանակցությունները եւ սեղանի շուրջ համաձայնությունները՝ բոլորովին այլ բան։ Հիմա մեր դիմաց միայն Ադրբեջանը չէ, ու եթե Թուրքիան պատերազմի դաշտում բացահայտորեն աջակցում էր «կրտսեր եղբորը», նույնն է անելու նաեւ բանակցային փուլում։

Աշխարհը շատ լավ հասկանում է, որ ղարաբաղյան հակամարտության հարցում այսօր գործ ունի Թուրքիայի հետ եւ դիվանագիտական հարթակում հիմք է ընդունելու հենց այս իրողությունը, այնպես որ, այս բարդագույն շրջանում Հայաստանը, ցավոք, գրեթե միայնակ է նաեւ այս մարտում։ Եվ եթե մեր զինվորի բազկի ուժին ու արիությանը ոչ ոք չի կասկածում, դիվանագիտական պատերազմի հաղթական ավարտի առնչությամբ ողջամիտ կասկածներ, այնուամենայնիվ, կան»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 552 անգամ
Լրահոս
«Վարչաբենդ»-ի անդամը Փաշինյանի` Գյումրիի համերգից առաջ միացել է «Ուժեղ Հայաստան»-ին Սևանում բախվել են «Hyundai Elantra»-ն և «Opel Astra»-ն․ կա վիրավոր «ԵՄ-ն գալիս է «օգնելու»․ բայց ո՞ւմ և ինչի՞ հաշվին․ Սուրենյանց Հայաստանի բնակիչներից օգնության առաջարկները մինչ օրս ստացվում են. Մովահեդ Ուժեղ Հայաստանում իրավունքը պետք է գերակայող լինի և գերակայի բոլոր դեպքերում․ Արամ Վարդևանյան Մայակովսկի գյուղում գետը դուրս է եկել հունից ու լցվել փողոցները․ դպրոցի ճանապարհն անանցանելի է Մերձավանում լարված իրավիճակ է Միքայել Սրբազանն՝ իր առողջական վիճակի մասին Երբ հայհոյախոսություն ենք ցանում և խրախուսում հակառակորդներին հայհոյախոսելը, ապա անխուսափելի պետք է ստանանք «ցանած սերմերի արդյունքը»․ Դանիելյան Սեյրան Օհանյանը հստակ նշեց՝ թշնամին որ հատվածում կարողացավ ճեղքել մեր պաշտպանական գիծն ու վճռել պատերազմի ելքը․ Խաչատրյան Ողբերգական ավտովթար․ բախվել են «Opel»-ն ու «Jeep»-ը․ կա 1 զոհ, 2 վիրավոր Երևանի դպրոցներից մեկում 15 և 14-ամյա տղաները միմյանց փոխադարձ հարվածներ են հասցրել Եվ Ձեր իրական շքախումբը սրանք են՝ կեղտաբերան, բարոյազուրկ, էժան և այլեւս բացահայտված կլյաուզնիկները Երևանում 22-ամյա վարորդը, ոչ սթափ, չունենալով ավտոմեքենա վարելու իրավունք, Նար-Դոսի փողոցում «BMW»-ով հայտնվել է մայթին Հունվար-մարտ ամիսներին Վրաստան է այցելել շուրջ 1 մլն զբոսաշրջիկ Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am