Արտակարգ դեպք Երևանում. զենքի սպառնալիքով առևանգել են քաղաքացուն և պահաջել 1700 ԱՄՆ դոլար փրկագին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անձի առանգում հատկանիշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Կենտրոնական բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն օրը, ժամը 17։00-ի սահմաններում, Պարոնյան փողոցի թիվ 28/1 հասցեից առևանգվել է Երևան քաղաքի Արարատյան 1-ին զանգվածի բնակիչ՝ 34-ամյա Արտյոմ Վիրաբյանը։ Ոստիկանները հսկայական օպերատիվ-հետախուզական և ճիշտ գործողությունների արդյունքում նշված հասցեից անձի առևանգման և ազատությունից ապօրինի զրկելու կասկածանքով Կենտրոնականի ոստիկանություն են բերման ենթարկել Նուբարաշեն 1-ին փողոցի բնակիչ՝ 30-ամյա Գրիգոր Մկրտչյանին, Նուբարաշեն 11-րդ փողոցի բնակիչ՝ 36-ամյա Արթուր Շահբազյանին, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Մակարյանին, նույն հասցեի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Մակարյանին /Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս եղբայրներ են/, Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 29-ամյա Տիգրան Խանամանյանին և Նորագավիթ 6-րդ փողոցի բնակիչ՝ 26-ամյա Ռոմիկ Երեմյանին։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ խուզարկությամբ Կ. Մակարյանի մոտ հայտնաբերվել է «Բրաունինգ» տիպի 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ առևանգված Ա. Վիրաբյանը հայտարարել է, որ նշված անձինք խաբեությամբ և սպառնալիքով իրեն նստեցրել են ավտոմեքենա, որտեղ ձեռքերին ձեռնաշղթաներ են հագցրել, այնուհետև զրկել ազատությունից և իրեն տարել Էրեբունի վարչական շրջանում գտնվող «Նուբարաշեն» գերեզմանատուն, որտեղ էլ զենքի սպառնալիքով մի քանի ժամ իրեն պահել են նշված վայրում՝ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր մասերին և պահանջել են 1700 ԱՄՆ դոլար։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկված բոլոր կասկածյալները քննիչի որոշմամբ ձերբակալվել են և այս պահին գտնվում են ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am