Ամենայն Հայոց Կաթողիկոսին «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշան շնորհվեց

Մայիսի 19-ին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդարանում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Ռուսաց լեզվի ակադեմիայի նախագահության կողմից հանձնվեց ակադեմիայի բարձրագույն պարգևը՝ «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը։ Այն հաստատվել է 2000 թվականին Մոսկվայի և Համայն Ռուսիո երջանկահիշատակ Ալեքսի Բ Պատրիարքի օրհնությամբ՝ ի նշանավորումն մեր Տեր Հիսուս Քրիստոսի ծննդյան 2000-ամյակի։ Արարողությունը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո խոսք ասաց ակադեմիայի նախագահ Յուրի Բելյաևը։ Ակադեմիայի նախագահն իր ուրախությունը հայտնեց շքանշանի հանձնման առիթով՝ ընդգծելով, որ ժամանակին, Ալեքսի Բ Պատրիարքի շնորհաբաշխության ընթացքում, վերջինիս կողմից մատնանշվել էին ապագա շքանշանակիրները, որոնց թվում նաև՝ Սերբ Ուղղափառ Եկեղեցու Պատրիարքը և Ամենայն Հայոց Հայրապետը։ Բարձրորեն գնահատելով Գարեգին Բ Հայրապետի կարևոր ավանդը հայ և ռուս կապերի ամրապնդման գործում և գոհունակությամբ կատարելով հոգելույս Պատրիարքի կամքը՝ ակադեմիայի նախագահը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին փոխանցեց դեռևս 2013 թվականին «Բեթղեհեմի աստղ» ազգային բարեգործական հիմնադրամի մասնակցությամբ և Ռուսական կայսերական տան աջակցությամբ նրան շնորհված «Բեթղեհեմյան ոսկե աստղ» շքանշանը և վկայականը։ Այնուհետև իր օրհնությունը ներկաներին բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Վեհափառ Հայրապետն իր շնորհակալությունը հայտնեց Ռուսաց լեզվի ակադեմիայի անդամներին իրեն շնորհած պարգևի համար՝ աղոթքով հիշելով բարեհիշատակ Ալեքսի Բ Պատրիարքին և ընդգծելով, որ բազում ջերմ ու բարի հիշողություններ է կրում իր սրտում։ Նորին Սրբությունը, վերհիշելով Պատրիարքի հետ ունեցած իր հանդիպումները և Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում համատեղ կատարած հոգևոր արարողությունները, ընդգծեց, որ ձևավորված այդ սերտ կապերը և գործակցությունը այսօր էլ շարունակվում են Կիրիլ Ա Պատրիարքի հետ։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև հատկանշական համարեց, որ պարգևի հանձնման արարողությունն իրականացվում է Ռուսաստանում հայոց թեմի հաստատման 300-ամյակի հոբելյանական տարում։ Գարեգին Բ Հայրապետը մաղթեց, որ Աստծու օրհնության ներքո էլ ավելի զորանան դարավոր կապերը և եղբայրական ոգին հայ և ռուս հավատակից ժողովուրդների, նոր իրագործումներով բարեզարդվի երկու երկրների համագործակցությունը և հավետ շարունակվի հարյուրամյակների պատմություն ունեցող այս բարեկամությունը։ Արարողությանը ներկա էին Գերագույն հոգևոր խորհրդի անդամները, թեմի հոգևոր դասի և Ռուսաց լեզվի ակադեմիայի ներկայացուցիչներ։

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am