Զինծառայողների ծնողներն են իրենց տղաներին ապահովում հիգիենայի տարրական պարագաներով. Մանե Թանդիլյան

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Կորյուն Նահապետյանը շնորհակալ է իրեն վստահելու համար: Հանձնաժողովի անելիքները ներկայացնելիս նա նշեց, որ հանձնաժողովը հաջորդ տարիների ընթացքում օրենսդրական գործունեություն ու խորհրդարանական վերահսկողություն է իրականացնելու: «Առաջիկա տարիները հագեցած են լինելու փոփոխություններով, և մեր հանձնաժողովին են վերապահված լինելու այդ օրենքների նախագծերի քննարկումները»,- ասաց նա: Կորյուն Նահապետյանն անդրադարձավ քննադատությանը, թե ինչու է հենց կառավարությունը մի շարք նախագծեր հեղինակում և ոչ թե` պատգամավորները: «Մեծամասնության պարագայում բնական է, որ հենց կառավարությունն օրենսդրական սուբյեկտ պիտի լինի նախագծերի համար»,- շեշտեց նա, ապա կարևորեց նաև պաշտպանական ոլորտում գնումների գործընթացն ու սպառազինության համալրումը: Ելք դաշինքի պատգամավոր Մանե Թանդիլյանն անդրադարձավ զինված ուժերում առաջին անհրաժեշտության եւ հիգիենիկ պարագաների խնդրին, որոնք հիմնականում ապահովում են զինծառայողների ծնողները. «Արդյոք տեղյա՞կ եք խնդրից ու ի՞նչ վերահսկողական մեխանիզմներ եք պատրաստվում իրականացնել»: Ի պատասխան Կորյուն Նահապետյանը նշեց, որ զինված ուժերում ապահովության խնդիրը գերակա ուղղություն է. «Կան մտահոգություն ու այդ մասին քննարկումներ եղել են: Տրվել են համապատասխան պարզաբանումներ, որոնք հիմնականում բավարարել են, սակայն որոշակի լուծումների կարիք կա: Մեր հանձնաժողովն առավել հետեւողական է  լինելու այս հարցում»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Նիդերլանդների վարչապետը հոսպիտալացվել է 2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի․ որքան ժամանակ են նրանք անցկացրել Նիկոլը ուզում է քիչ մասնակցություն ընտրություններին, բարձրացրե՛ք պայքարի ջերմաստիճանը․ Մխիթարյան ԱՄՆ-ն Թուրքիա է ուղարկում հում նավթով բեռնված լցանավեր Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը Փաշինյանը միանգամից դուրս եկավ ինքնատիրապետումից, ընկավ ակնհայտ ցայտնոտի մեջ Փաշինյանը քաղաքական պայքարը տեղափոխում է հաշվեհшրդարի դաշտ. Սուրեն Սուրենյանց Սամվել Կարապետյանի փաստաբանները բացարկ կհայտնեն դատավոր Դոլմազյանին Երևանում կրակոցներ արձակողը, տեսնելով, որ վրիպել է վրաերթի է ենթարկել իր զոհին և հայտնվել գետում UFC-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Չիմաևն ու Ծառուկյանը մեծ նահանջ են գրանցել Չարբախի այգում կրակողին ձերբակալել են ԵՄ-ն սխալվել է ՌԴ-ն Վրաստանից մեկուսացնելու քաղաքականության հարցում. Կալուգին Գերմանիայից ապաստան հայցող Թուրքիայի քաղաքացիների թիվը նվազել է Մոսկվան բացառում է Հայ ըմբիշը հաղթել է ադրբեջանցի մրցակցին Կրակոցներ՝ Գորգիսյանի այգում Հայաստանի և Ադրբեջանի փորձագետները կրկին հանդիպել են Թաիլանդում հանտավիրուսի պատճառով խստացրել են զբոսաշրջիկների ստուգումները Նիկոլին ընտրողներին մի բան պետք է ասել․ թեժ զրույց Երվանդ Բոզոյանի և Անժելա Թովմասյանի միջև (video) «Կզող տղա՛ Ավինյան, նստեիր Տարոն Մարգարյանի բերած ավտոբուսները, չկզեիր»․ Ռուզան Ստեփանյան (video) Նորմալ աշխատո՞ւմ են, որ պարգևատրումներ են ստանում․ Ֆոկուսներ են անում․ Լոռու բնակիչ (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am