Թուրքական հրետանին ռմբակոծում է Մինեհ ավիաբազան
Միջազգային հանրությունը և ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը պետք է ճնշում գործադրի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ ռազմական գործողությունը: Այդ մասին հայտարարել է Արևմտյան Քուրդիստանի ժողովրդական խորհրդի համանախագահ Սենամ Մոհամեդը, գրում է РИА Новости-ն: «Մենք՝ քրդերս, ովքեր պայքարում ենք «Իսլամական պետության» դեմ, ժողովրդավարություն և ազատություն ենք ցանկանում մեր ժողովրդի համար»,- հայտարարել է Մոհամեդը: «Ես խնդրում եմ միջազգային հանրությանը և Անվտանգության խորհրդին ճնշում գործադրել Թուրքիայի վրա մեր մարդկանց ռմբակործումները դադարեցնելու նպատակով»,- հավելել է խորհրդի ներկայացուցիչը: Թուրքական հրետանին չորս օր է, ինչ ռմբակոծում է Մինեհ ավիաբազան և մոտակայքում գտնվող գյուղերը:
